Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ իր անձնական կյանքում ամեն ինչ կարգին է:
Նա պատմել է, որ իր եվրոպացի ընկերը հետաքրքրվել է, թե կա՞ արդյոք սեր Պուտինի կյանքում.
«Նա հարցնում է՝ քո կյանքում սեր կա՞: Ես հարցնում եմ՝ ի՞նչ իմաստով: Դե սիրո՞ւմ ես ինչ-որ մեկին: Ասում եմ՝ դե, հա: Իսկ քեզ ինչ-որ մեկը սիրո՞ւմ է: Ասում եմ՝ հա», – պատմել է ՌԴ առաջնորդը՝ ավելացնելով, որ դրանից հետո իր ընկերը հանգիստ շունչ է քաշել:
«Ամեն ինչ կարգին է, մի անհանգստացեք», – իր անձնական կյանքի մասով եզրափակել է ՌԴ առաջնորդը ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ