Ռուսաստանն իր ներդրումն ունի աշխարհում ստեղծված լարված իրավիճակում, բայց այնքանով, որ ավելի ու ավելի կոշտ է պաշտպանում իր ազգային շահերը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով «Բի Բի Սի»-ի լրագրողի հարցին:
«Քաղաքական իմաստով մենք ոչ ոքի վրա չենք հարձակվում: Մենք միայն պաշտպանում ենք մեր շահերը, – ասել է նա, – մեր արևմտյան գործընկերների, ու առաջին հերթին հենց Ամերիկայի, դժգոհությունն այն է, որ մենք հենց դա ենք անում և ոչ թե անվտանգության ոլորտում այնպիսի գործողություններ ենք անում, որոնք լարվածություն են ստեղծում»:
Որպես համեմատություն նա նշել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի զինված ուժերի բյուջեն, Պենտագոնինը 10 անգամ ավելին է, քան ՌԴ-ի 575 միլիարդ դոլարը. «Ու դուք ուզում եք ասել, որ մենք ագրեսիվ քաղաքականությո՞ւն ենք վարում: Առողջ դատողություն կա՞, թե՞ չկա: Մենք մեր զինված ուժերը մոտեցնո՞ւմ ենք Միացյալ Նահանգների կամ այլ պետությունների սահմանների մոտ, – հարցադրել է Պուտինը, – պատասխանը միշտ նույնն է. ամեն երկիր իրավունք ունի ընտրելու, թե ինչպես է ապահովում իր անվտանգությունը: Շատ լավ: Այդ դեպքում մենք էլ դա կանենք, ինչո՞ւ է մեզ դա արգելվում»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ