Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ անդրադառնալով Թուրքիայի հետ համագործակցությանը՝ նշել է, որ Թուրքիայի տնտեսությունը աճում է և նրանք դիվանագիտական ռեսուրսների կարիք ունեն:
«Թուրքիայի մեր գործընկերները հիմա հարց են բարձրացնում, որպեսզի առաջին հերթին մեծացնենք Թուրքիայի ներքին շուկային մատակարարումները: Ի՞նչ է, պետք է հրաժարվե՞նք դրանից: Գնային բանաձևի, առաքման ժամանակացույցի հետ կապված մենք ունենք նրանց հետ բոլոր պայմանավորվածությունները: Մենք պատկերացնում ենք և գիտենք նրանց պահանջները», – ասել է նա:
ՌԴ նախագահը նաեւ նշել է. «Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններում դրամատիկ, ողբերգական դրվագներ են եղել, սակայն լավ ժամանակներ էլ են եղել, ինչպես Աթաթուրքի տարիներին: Ռուսաստանն ու Թուրքիան բազմաթիվ համընկնող տարածաշրջանային շահեր ունեն: Ավելին, առանց Թուրքիայի ակտիվ մասնակցության տարածաշրջանային այդ խնդիրները չեն կարող լուծվել, այդ պատճառով շատ ենք շահագրգռված հարաբերությունների զարգացմամբ»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Չէ, ինչո՞ւ հրաժարվեն համագործակցությունից: ՈՒղղակի իրենք էլ բացատրեն, որ ներեղություն խնդրելն ամոթ չէ: Թեկուզ պապերի գործածի համար, ամոթ չէ: Ամոթ է համաշխարհային հանրությանը դեմ գնալն ու իրենց հորինած ստին, թէ այդպիսի բան չի եղել, հավատալն է: