Միխայիլ Խոդորկովսկին իրավունք ունի առաջադրվելու նախագահի ընտրություններում, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով, հարցին, թե արդյոք ինքը չի զղջում, որ ներում է շնորհել «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին սեփականատիրոջը, քանի որ վերջինս ներման հայցում խոստացել էր քաղաքականությամբ չզբաղվել, իսկ այժմ հայտնում է երկրի ղեկավար դառնալու իր հեռանկարների մասին:
Պուտինը հաստատել է, որ Խոդորկովսկին խոստացել էր քաղաքականությամբ չզբաղվել, բայց շեշտել, որ ներում շնորհելու որոշումը մարդասիրական պատճառներ ուներ:
«Նրա մայրն էր ծանր հիվանդ: Մայրը սուրբ հարց է», – ասել է Պուտինը ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ, – «Ես ոչ մի բանի համար չեմ զղջում, դա լիովին ճիշտ քայլ էր»:
Հարցը լսելուց հետո Պուտինը կատակել է, թե կոնկրետ որտե՞ղ է Խոդորկովսկին ցանկանում մասնակցել նախագահի ընտրություններին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ