Արևելք շրջվելու Ռուսաստանի որոշումը կապված է համաշխարհային տնտեսության հետ, ոչ թե քաղաքականության, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ասիայի և խաղաօվկիանոսյան տարածաշրջանը ամենաարագն է զարգանում, քան աշխարհի մյուս բոլոր մասերը: Նոր հնարավորություններ են ստեղծվում: Էներգետիկայի տեսակետից Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համար էներգետիկ կարիքները թռիչքներով են աճում… Ի՞նչ է, հրաժարվենք դրանից», – ասել է Պուտինը:
Անդրադառնալով Թուրքիայով մինչև Հունաստան գազատար կառուցելու ծրագրին՝ նա նշել է, որ դրա իրականացումը կախված է եվրոպացի գործընկերներից:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ