Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Բադալյան. «Մեկ զանգը բավարար է, որ շաքարավազը մեկ հոգի չներկրի»

Դեկտեմբեր 18,2014 14:22

«Համաժողովրդական շարժում ՀՀ-ում չկա: Երկու ազդեցիկ հանրահավաք, որոնք իրենց խնդիրները կատարեցին և թույլ չտվեցին սահմանադրական փոփոխությունները»,-այսօր «Հայացք» ակումբում ամփոփելով տարին՝ այսպիսի կարծիք հայտնեց ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Նա՝ որպես տարվա «նոմինալ իմաստով» փոփոխություն՝ համարեց կառավարության փոփոխությունը: Բայց նաև նկատեց, որ մեկ զանգ նախարարին բավարար է, որ այսուհետ թույլատրվեր պարենային և ոչ պարենային ապրանքների ներկրում տարբեր անձանց կողմից, այլ ոչ թե մեկ հոգի շաքարավազ ներկրի, բայց դա չարվեց: Արմեն Բադալյանը կարևորեց նաև եռյակ-քառյակ-նորից քառյակ գործընթացները:

Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության վերաբերյալ պարոն Բադալյանը հայտարարեց. «Այդ կառույցում ՀՀ-ն վասալային դեր է կատարելու, բայց սա այդ միությունից չէ: Օրինակ՝ Եվրամիությունում Բուլղարիան վասալային երկիր է, քանի որ կամավոր հրաժարվեց գազային հոսքից, որը նրան օդից եկամուտներ էր բերելու»:

Վերլուծաբան, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նկատեց, թե ՀՀ-ն իր ինքնիշխանությունը վաղուց է կորցրել:Դառնալով ՀՀ կառավարության փոփոխությանը՝ պարոն Հակոբյանը նկատեց, թե ծրագրային և ռազմական առումով որևէ լուրջ փոփոխություններ տեղի չունեցան. «Եթե տնտեսական քաղաքականության հիմքում չկա զարգացում և առաջին հերթին հեղափոխական քայլերի գնալու ցանկություն չկար, ապա մնացած խոսակցությունները եղած ռեսուրսները ավելի արդյունավետ օգտագործելուն են վերաբերում»:

Անդրադառնալով փոխարժեքային տատանումներին՝ պարոն Հակոբյանը նշեց, թե դա ցույց տվեց մեր տնտեսության ողբալի վիճակը. «ՀՀ տնտեսությունը չունի իմունիտետ արտաքին և ներքին սպեկուլյացիաների հանդեպ: Մենք տեսնում ենք, որ երբ մոտ տասնհինգ տոկոս ավելի քիչ է արտարժույթ գալիս արտագնա աշխատանքների մեկնած մեր համաքաղաքացիների կողմից, ապա միանգամից դա ազդում է մեր տնտեսության վրա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031