Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սեռավարակներով մարդիկ Շիրակի եւ Գեղարքունիքի մարզում ավելի շատ են

Դեկտեմբեր 18,2014 14:14

«Հայաստանում սեռավարակների տարածման աստիճանը եւ ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց  աճը դժվար է կոնկրետ գնահատել»,-այսօր «Մեդիա» կենտրոնում ասաց մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի անանուն խորհրդատվության եւ հետազոտման ծառայության համակարգող Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա կարծիքով`  Հայաստանում դեռ այն կարծրատիպն է, որ բժշկի դիմելն ամոթ է,  բուժման համար պետք է քաղաքից քաղաք գնալ, որպեսզի հիվանդության մասին ոչ ոք չիմանա, ուստի այս պատճառով շարունակելու է սեռավարակը մեր երկրում խնդիր լինել:

Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրեց այն հետազոտությունները, որոնք կատարել են  տարբեր ծառայություն մատուցող անձանց մոտ, եւ ասաց, որ նրանցից ամեն 2-րդը լուրջ խնդիր ունի.«Ոչ թե սեռավարակներն են աճել, այլ ավելի է մեծացել այն ծառայությունների քանակը, որտեղ հնարավոր է հայտնաբերել սեռավարակներ: Սիֆիլիսով հիվանդների քանակը, ըստ հետազոտությունների ավելի քիչ է, բայց դա չի նշանակում, որ պակասել է այդ հիվանդությունը, ուղղակի տեսանելի չէ եւ չեն դիմում բժիշկների: 1 տարի եւ 2 տարի հետո պայթյունի տեսքով  ի հայտ կգա»:

Բժշկն ասաց, որ սեռավարակներով մարդիկ ավելի շատ Երեւանում են, ապա հաջորդում են Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերը. սա խոսում է այն մասին, որ այդ մարզերում են ավելի շատ արտագնա աշխատանքի մեկնողները` միգրանտները, բացի այս, այդ մարզերում էլ, ի տարբերություն այլ մարզերի, բնակչությունն ավելի շատ է:  Ըստ մասնագետի` սեռավարակաբանների եւ ուռոլոգների ավելի շատ դիմում են տղամարդիկ, կանայք` գինեկոլոգների: Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ սեռավարակներն ազդում են  հիմնականում վերարտադրողական ֆունկցիայի վրա. «Շատերը կարող են  դառնալ, ընդհանրապես, չբեր»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ Լեսյա Խմելը, որը Ուկրաինայում «ՄԻԱՎ/ՁԻԱՀ Ալիանսի» ԵՄ ծրագրի տարածաշրջանային տնօրենն է, ասաց, որ դեռեւս սեռավարակները այն թեմաներն են, որ տարածաշրջանում մնում է խնդրահարույց. «Ուղղակի մեզ մոտ ավելի ինֆորմացված են երեխաները եւ նրանք դպրոցում ստանում են համապատասխան գիտելիքներ»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031