«Բեռլինյան պատին փոխարինող պատերն այսօր չէ, որ կառուցվել են: Արևելքում ՆԱՏՕ-ի ընդլայնումը վիրտուալ բեռլինյան պատ է»,-ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մի՞թե Բեռլինի պատից հետո մեզ ասել էին, որ ՆԱՏՕ-ն չի շարունակի ընդլայնվել», – հարցադրել է ՌԴ առաջնորդը,- «նրանք որոշեցին, որ իրենք հաղթող են, իրենք կայսրություն են, իսկ մյուսները վասալներ են ու պետք է քամել նրանց»:
Նա ընդգծել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը պետք է իրենց գործընկերներին հասկացնել տա, որ ժամանակն է անվտանգության ընդհանուր գոտի ստեղծել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ