«Տնտեսական իրավիճակի այսօրվա պատճառը արտաքին գործոններն են, բայց մենք էլ շատ բաներ չենք արել»,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ:
Ըստ Պուտինի, ՌԴ կառավարության ու Կենտրոնական բանկի ներկա իրավիճակում ձեռնարկած միջոցառումները համապատասխան են:
«Ներկա իրավիճակից դուրս գալն ու Ռուսաստանի տնտեսական աճն ապահովելն անխուսափելի է, առավել անբարենպաստ հանգամանքների դեպքում դրա համար կարող է երկու տարի պահանջվել», – հայտնել է նա՝ կանխատեսելով, որ իրավիճակը կսկսի կայունանալ հաջորդ տարվա առաջին եռամսյակում, սակայն անորոշության շատ գործոններ կան:
Նա նաև նշել է, որ Կենտրոնական բանկի ընդհանուր պահուստները կազմում են 8,3 տրիլիոն ռուբլի և այն չի պատրաստվում անհիմն վատնել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ