Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեւորգ Չաուշի 14/3 հասցեի կիսակառույց շենքի բնակիչները կենցաղային խնդիրները լուծում են միայն հոսանքի միջոցով

Դեկտեմբեր 18,2014 13:51

Այսօր կառավարության շենքի դիմաց նախատեսվում էր Աջափնյակ համայնքի Գեւորգ Չաուշի 14/3 հասցեում գտնվող կիսակառույց  շենքի բնակիչների բողոքի ցույցը, սակայն ցույցին ոչ ոք չներկայացավ:

Մոտ մեկ ժամ հետո ժամանեց շենքի բնակիչներից Նինա Մարգարյանը, որը մեզ հետ զրույցում պատմեց, որ իրենց շենքը գազաֆիկացված չէ եւ որ բոլոր կենցաղային խնդիրները իրենք ստիպված են լուծել հոսանքի միջոցով:

12 հարկանի, սակայն կիսակառույց շենքի բնակիչներից ոչ ոք առանձին բաժանորդ չէ եւ երբ գալիս է հոսանքի վարձը մուծելու ժամանակը, բնակիչները ստիպված են լինում մի հաշվեհամարի փոխանցել վարձը. «Այն պատճառով, որ բնակիչները առանձին բաժանորդներ չեն, տեղի են ունենում կորուստներ եւ մենք ստիպված ենք լինում նաեւ այդ կորուստների համար էլ վճարել: Օրինակ, մենք, որ ունենք ընդամենը 49 ք.մ. տարածքով  բնակարան, այն տաքացնելու համար եկել է 90 հազար դրամի վարձ, որից մենք ծախսել ենք ընդամենը 76 հազարը, իսկ մնացյալը եկել է հավելավճար, որպեսզի մենք այդ էլեկտրաէներգիայի կորուստի համար վճարենք»,- պատմեց մեր զրուցակիցը:

Շենքի բնակիչը մեզ պատմեց, որ խնդրի շուրջ դիմել են պատկան մարմինների, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել:

Դե իսկ վերջերս տեղի ունեցած գնաճի ֆոնին էլ, շենքի մոտ 40 ընտանիքների բնակիչները չեն կարողանում վճարել հոսանքի համար կուտակված այդքան գումարը:

Մանրամասն՝ տեսանյութում

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031