Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Հակոբյան. «Օրերս կփոխհատուցեն մեքենաների կրած վնասները»

Դեկտեմբեր 18,2014 13:33

«20 օր առաջ, 24 ժամվա մեջ ընդամենը քաղաքի յոթ տարբեր տեղերում հրկիզվեցին մեքենաներ, այդ օրերին մենք հայտարարեցինք, որ ամեն ինչ պետք է անենք, որ կարողանանք փոխհատուցենք հասցված վնասները, որոնք ռեժիմը պատճառեց շարժման անդամներին»,- այսօր՝ դեկտեմբերի 18-ին, «Նախախորհրդարանում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Նախախորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանը:

Նա նշեց, որ դրանից մի քանի օր հետո քաղաքում ավելի մեծ ավտոերթ է տեղի ունեցել՝ ապացուցելով, որ նման գործողությունները ոչ միայն չեն կարող խանգարել ընթացող գործընթացին, այլ նաեւ խթանում են դրան. «Ավելի խթանիչ հանգամանք էր այն, որ մենք հայտարարեցինք դրամահավաք «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի հետ համատեղ, որպեսզի փոխհատուցենք այն վնասները, որոնք կրեցին վարորդները: Բոլոր վեց մեքենաների վնասները հաշվել ենք եւ մոտ օրերս կփոխհատուցենք նրանց կրած վնասները»:

Անդրադառնալով վերջերս տեղի ունեցող հարձակումներին՝ Վարդան Հակոբյանն ասաց, որ քաղաքական իմաստով դա շարունակությունն էր, որը փորձում էր ռեժիմը տարածել բոլոր ուժերի եւ քաղաքացիների վրա, որոնք համաձայն չեն իշխող ռեժիմին եւ քննադատում են նրան. «Նման քայլերի արդյունքում մենք ունեցանք որակական հոսք դեպի շարժում, եթե ամոթ չլինի, նույնիսկ ռեժիմին դրա համար կարելի է շնորհակալություն հայտնել»:

«Նախախորհրդարանի» մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը հավելեց, որ կատարվածի հիմնական նպատակն այն էր, որպեսզի ռեժիմը կարողանա խափանել իր շարքերում արդեն նկատվող շարժումը. «Շարժման մասնակիցների եւ համակիրների թիվը իրազեկման ավտոերթերի շնորհիվ կտրուկ կերպով աճեց եւ հիմա էլ աճում է: Եվ տեսնելով, որ անգամ իր շարքերում արդեն լրջորեն խոսում են շարժման մասին, դրական են անդրադառնում շարժման ծրագրի նպատակների մասին, մեզ հարվածելով փորձեցին ամրապնդել իրենց շարքերը: Սակայն ինչպես տեսանք, հակառակ արդյունքն եղավ, եւ հիմա համակարգի ներսում շարժումն ավելի ինտենսիվ կերպով է ընթանալու եւ հետագայում մենք ամենեւին այլ արդյունք կտեսնենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031