Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրբ ծննդյան տոնն առիթ է մեր կյանքը վերաիմաստավորելու», Տեր Եսայի

Դեկտեմբեր 18,2014 13:13

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, «Պոստ Սկրիպտում» ակումբը հյուրընկալել էր Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանին: Հոգևորականը խոսեց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների մասին:

Տեր Եսային կարծում է, որ սպասել իդեալական պատկերի մի օր, երբ մենք Նոր տարին կդիմավորենք այնպես, ինչպես հարկն է, ինչպես քրիստոնեական վարդապետությունն է սովորեցնում, իհարկե , միամտություն կլինի: Եկեղեցին ավելի շատ ընդգծում է Սուրբ Ծննդյան խորհուրդը. «Մենք չենք քարոզում, որ նոր տարի չնշենք, պարզապես արժևորում ենք Սուրբ Ծննդյան խորհուրդը»:

Ինչպես հայտնում է հոգևոր հովիվը՝ այսօր հոգևորը կարևորող մարդկանց թիվն ավելանում է, քանի որ ամեն տարի, երբ գիշերը եկեղեցում դիմավորում են Նոր տարին, տարեցտարի ավելի շատ մարդիկ են գալիս: Սակայն կա այն խնդիրը, որ ուշադրությունը դարձվում է խնջույքի և կերուխումի վրա: Եկեղեցին Սուրբ Ծննդյան տոներին մեզ առաջնորդում է պահքով, որը սկսվում է դեկտեմբերի 31-ից և տևում մինչև հունվարի 5-ը: «Սուրբ ծնունդը պետք է սկսենք աղոթքով, ինչը հակասում է կերուխումներին: Սուրբ Զատիկի պահքը մարդիկ ավելի հեշտ են համաձայնում պահել, քան Սուրբ Ծննդյանը: Իհարկե, այն դժվար է, քանի որ բարեկամներին պետք է լավ ընդունել և հյուրասիրել, բայց պետք է նաև անընդհատ փորձել և հարմարվել: Մեզ թվում է, որ Նոր տարին կախարդական ուժով պետք է բոլոր հույսերն իրականացնի: Սակայն Նոր տարվա տոնը հնարավորություն է՝ Աստծուց մեզ պարգևված, որպեսզի մեր կյանքն արժևորենք»:

Հոգևոր հովիվը կարծում է, որ Սուրբ ծննդյան տոնն առիթ է մեր կյանքը վերաիմաստավորելու: Կյանքի իմաստը ոչ թե կայանում է նրա մեջ, թե ինչ ենք անում, այլ թե ինչպես ենք անում:

Աննա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031