Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գազի գինն էականորեն թանկացել է մեծածախ գազ սպառողների, այդ թվում՝ գազալցակայանների համար. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 18,2014 12:53

Լիազոր մարմինները դեռեւս լռում են. կթանկանա՞ արդյոք գազը՝ պայմանավորված դրամի արժեզրկմամբ, թե ոչ։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ օրերս տեղեկացրել էր, թե հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից դեռեւս չի ստացել գազի սակագինը բարձրացնելու հայտ, այդ պատճառով դժվարացել էր որեւէ կանխատեսում անել։

Հիշեցնենք, որ գազի գնի վերջին բարձրացումից հետո Նազարյանը հայտարարել էր, թե առաջիկա 5 տարիներին գազի գինը չի բարձրանա, վերջին օրերին նա կրկին հաստատեց իր այդ տեսակետը, սակայն չկարողացավ պատասխանել, թե ինչու է գազի գինը թանկացել գազալցակայաններում։ Նկատենք, որ մեկ շաբաթ է՝ Երեւանի բոլոր գազալցակայաններում գազի 1 խորանարդ մետրը թանկացել է 10-30 դրամով, իսկ մարզերում կան գազալցակայաններ, որտեղ ավտոմեքենաների համար նախատեսված գազը թանկացել է մինչեւ 60 դրամով։ Եթե նախկինում գազալցակայաններում 1 խորանարդ մետր գազը վաճառվում էր 190-200 դրամով, ապա այժմ գինը հասել է 230 դրամի եւ դեռ բարձրանալու միտում ունի։

Ակնհայտ է, որ Նազարյանը չի բացում բոլոր փակագծերը եւ խուսափում է հայտարարել բացահայտ փաստերի մասին։ Այդ պատճառով փակագծերը կբացենք մենք։ Տեղեկացնենք, որ գազի վերջին թանկացումների արդյունքում մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող բաժանորդների համար 1 խորանարդ մետր գազի վաճառքը սահմանվել էր 157 դրամով, իսկ, ահա, 10 հազար խորանարդ մետր եւ ավելի սպառում ունեցողների համար յուրաքանչյուր հազար խորանարդ մետրը՝ 278 դոլարին համարժեք դրամով։

Այսինքն, եթե մանրածախ բաժանորդների համար գազի գնի թանկացումը դեռեւս անորոշ է, ապա դրամի արժեզրկմամբ պայմանավորված՝ կարելի է հստակ ասել, որ գազի գինն էականորեն թանկացել է մեծածախ գազ սպառողների, այդ թվում՝ գազալցակայանների համար։

Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031