Ղազախստանի Մեջլիսը (խորհրդարանի ստորին պալատը) այսօր հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագրին, հայտնում է Newskaz.ru կայքը:
Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը, հիշեցնենք,ստորագրել է հոկտեմբերի 10-ին՝ Մինսկում։ Եվրասիական միությունը, որի ստեղծման մասին պայմանագիրը մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները, սկսելու է գործել արդեն 2015 թվականի հունվարի 1-ից։ Հայաստանն, ըստ պայմանագրի, միության անդամ կդառնա 2015 թվականի հունվարի 1-ից հետո։
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում