Քիչ առաջ Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ լեգենդար ծանրամարտիկ, Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, ազատ է արձակվել: Նա գտնվում էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: ՀՀ ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանն Armlur.am-ին հայտնեց, որ երեկ դատարանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակել Դավիթ Վարդանյանին:
Հիշեցնենք, որ 30-ամյա Դավիթ Վարդանյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, սեպտեմբերի 4-ին դատապարտվել էր ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով` ՀՀ ՔՕ 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով: Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 106 գրամ կշռով հաշիշ տեսակի թմրամիջոց է պահել իր մոտ, որից 7 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99 գրամը պահել է ձեռքի պայուսակում և 12.10.2013թ. ժամը 01:31-ի դրությամբ մաքսանենգ ճանապարհով, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է ՀՀ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ