Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ոք ստույգ չգիտի նույնիսկ բոլորի սիրելի խոզի բդի մեկ կիլոգրամի արժեքը. «168 ժամ»

Դեկտեմբեր 18,2014 12:24

Խուճապի առաջին օրերին ԿԲ-ն միայնակ էր, ու նրա հայտարարություններում հոխորտանք ու սպառնալիքի ակնարկներ կային։ Սպառնալիք, որ տարադրամի շուկայում ակտիվություն ցուցաբերող բոլոր սպեկուլյանտները պատժից չեն խուսափի։ Սակայն առայժմ որևէ օրինակ չի արձանագրվել։

Իրավիճակը չհանգստացավ այն բանից հետո էլ, երբ Տնտեսական մրցակցության հանձնաժողովը հայտարարեց, որ խստորեն հետևելու է գնաճին։

Իսկապես դրամատիկ իրավիճակը համընկել է նախատոնական առևտրի հետ։ Միջազգային ընդունված նորմերով Սուրբ ծննդյանը նախորդող շրջանին բաժին է ընկնում տարեկան առևտրի 40 տոկոսը։ Կարծում եմ՝ սա բնորոշ է նաև Հայաստանին։ Այսինքն՝ այս նախատոնական եռուզեռն էլ ֆինանսատնտեսական ցնցումների մեջ իր բաժինն ունի։ Ունի իր բաժինն ու ավելի է բարդացնում իրավիճակը։

Մեր առաջին նախատոնական օրերն են, երբ հեռուստաեթերը հեղեղված չէ կենցաղային տեխնիկայի ու բազում այլ ապրանքների գովազդներով։ Նախատոնական «աննախադեպ առաջարկների» ու «ակցիաների» գովազդով։ Ոչ ոք ոչինչ չի առաջարկում։ Ոչ ոք ստույգ չգիտի նույնիսկ բոլորի սիրելի խոզի բդի մեկ կիլոգրամի արժեքը, որովհետև դա էլ է շաղկապվել տարադրամին։ Բոլորին միայն տարադրամի փոխարժեքն է հետաքրքրում։

Արա ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031