Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին կոչ է անում Ամանորին գնալ զորամասեր եւ դիրքեր

Դեկտեմբեր 18,2014 12:13

«Պաշտպանության նախարարի հետ քննարկել ենք եւ որոշել, որ Ամանորին կառավարության անդամները ցանկություն ունենալու դեպքում այցելեն զորամասեր: Իմ կարծիքով՝ շատ կարեւոր է եւ ես ուզում եմ, որ բոլորն ունենան այդ ցանկությունը»,- դիմելով կառավարության անդամներին՝ ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ի պատասխան՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն առաջարկեց մերձակա բնակավայրերի սահմանամերձ գոտիներ էլ այցելել:

Վարչապետն ասաց, որ ինքը հենց «դիրքերն» էլ նկատի ուներ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031