Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշոտ Աղաբաբյան. «Ստեղծվում է մի իրավիճակ, որը ես կհամարեի վիրուս՝ դրամաշրջանառության վիրուս». «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 18,2014 12:09

Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ (Բուռնաշ) հարցազրույցից:

 – Պարոն Աղաբաբյան, երկրում խուճապային իրավիճակ է դրամի արժեզրկման հետ կապված, Հայաստանում գնաճ է։ Ինչպե՞ս պետք է այդ հարցին լուծում տալ։ Դուք՝ որպես գործարար, ի՞նչ տեսակետ ունեք այս հարցի վերաբերյալ։

– Խուճապն իմ կարծիքով համաշխարհային է, աշխարհում նման իրավիճակ է տիրում։ Դոլարի շրջանառության տարածքներ գոյություն ունի, բնականաբար, դոլարն էլ գերիշխող լինելով աշխարհում՝ բոլոր մնացած պետությունները պետք է խուճապի մեջ լինեն։ Այսինքն՝ ստեղծվում է մի իրավիճակ, որը ես կհամարեի վիրուս՝ դրամաշրջանառության վիրուս, որը ո՛չ մեր իշխանությունը, ո՛չ մեր ժողովուրդն ու որեւիցե մեկը չի կարող այդքան բաներ ձեռնարկել… Որովհետեւ մենք չունենք այն մեխանիզմները եւ այն գործիքները, որ կարողանանք որեւիցե փոխհարաբերությունների արդյունքում պահենք կուրսը, կայունություն պաշտպանենք։

Մի բան էլ նշեմ, որովհետեւ մեր փոքր բյուջեով ավելի շատ կրիզիսային է, քան մյուս երկրների համար, որովհետեւ մենք դեռեւս շրջափակման մեջ ենք։ Բայց ավելի շատ կրիզիսային երեւույթներ կարող են առաջանալ թեկուզեւ Ադրբեջանի համար… Ես կուզենամ հաց ուտել օրվա մեջ մի անգամ, իսկ իրենք՝ 4 օրը մեկ։ Այսինքն՝ ես ուզում եմ ինձ համեմատեմ կողքինների հետ, կողքի պետությունների հետ, թե ինչ կլինի։ Եթե ինձ համար 10 բալանի երկրաշարժ է, թող իրենց համար 15 լինի, իսկ ես սա դրամական երկրաշարժ եմ համարում։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031