Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը Շաբոյանին հանձնարարեց ամեն օր շուկան ուսումնասիրել

Դեկտեմբեր 18,2014 11:43

Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ ֆինանսական շուկայում տիրող իրավիճակին, ասելով, որ կառավարությունը անհիմն թանկացումներ չի հանդուրժի:

Վարչապետի տեղեկացմամբ՝ երեկ հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի մասնագետներին եւ մի խումբ տնտեսվարողների հետ: Նրա խոսքերով՝ մեր միջազգային գործընկերները աջակցում են արտաքին շոկերով պայմանավորված փոխարժեքի սուր տատանումների իրավիճակում:

«Երեկ երեկոյան եւ այսօր ֆինանսական շուկայում արդեն կայունացում է նկատվում, բայց կառավարությունը անհանգստացած է սպառողական շուկայում տեղի ունեցող որոշ գործընթացներով եւ փոխանակման կետերում գնման եւ վաճառքի մեծ մարժաներով: Երեկ ալյուրի, շաքարի եւ լայն սպառման մի շարք ապրանքների գծով ակնհայտ բարձրացումներ կային»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց ամենօրյա կտրվածքով ուսումնասիրություններ կատարել եւ իրեն տեղյակ պահել: «Հորդորում եմ ձեզ ամենայն խստությամբ մոտենալ այս չարաշահումներին»,- Շաբոյանին ասաց վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը նաեւ հանձնարարեց դեղերի շուկան ստուգել եւ իրեն տեղեկատվություն տալ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031