Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞վ է ձեւավորել այդ անհարկի իրավիճակը եւ ո՞վ է պատասխանատուն. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 18,2014 11:41

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները կարծես թե արթնացան թմբիրից։ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Արթուր Ջավադյանը հրապարակավ փորձել են հանգստացնել մեր երկրում սկսված խուճապը։ Բայց լավ կլիներ չխոսեին։ Վարչապետը, բնականաբար, պատճառաբանել է, որ. «Ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ եւ տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից»։ Իսկ թե ինչ են արվել մինչ օրս «սպեկուլյատիվ տարրերը» չեզոքացնելու համար, վարչապետի հայտարարությունից այդպես էլ հասկանալի չի դառնում։ Միայն սին խոսքեր, խոստումներ եւ իրականությունից կտրված դատողություններ։

Ապագայի անորոշության բաղադրիչներ էին պարունակում նաեւ ՀՀ գլխավոր դրամատան ղեկավարի խոսքերը։ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ «Հայաստանում դրամի իրական գինը հայտնի կլինի ազգային արժույթի գերարժեզրկման պատճառների վերացումից հետո։ Ներկայումս ՀՀ դրամը գերարժեզրկված է, եւ սպեկուլյացիոն ու անհարկի իրավիճակի վերացումից հետո ՀՀ դրամը զգալիորեն կարժեւորվի»: Եթե մի կերպ կարելի է հասկանալ սպեկուլացիոն գործելաոճին առնչվող ձեւակերպումը, ապա անհասկանալի է, թե ինչ է նշանակում «անհարկի իրավիճակ» արտահայտությունը։ Ո՞վ է ձեւավորել այդ անհարկի իրավիճակը եւ ո՞վ է պատասխանատուն։ Գուցե ավելի մատչելի բացատրությո՞ւն տրվեր։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031