Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գարեգին Նուշիկյանը չի բացառում, որ ՀՀ-ում գործող ռուսական ընկերությունները մեծ քանակությամբ դոլար են հանում մեր երկրից «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 18,2014 11:12

Ինչի՞ հետեւանք է այս ամենը եւ ինչի՞ց սկսվեց՝ հարցին գործարար պատգամավոր՝ Գարեգին Նուշիկյանը պատասխանեց. «Շատ բաների, օրինակ՝ ռուսական ռուբլու, նավթի գների անկման, Նոր տարվա»։

Նա չբացառեց նաեւ, որ ՀՀ-ում գործող ռուսական ընկերությունները մեծ քանակությամբ դոլար են հանում մեր երկրից։ «Մեր վիճակը շատ անհասկանալի է, ԿԲ-ն, կառավարությունը պետք է հրատապ միջոցառումներ ձեռնարկեն։ Այն ինֆորմացիան, որ ունի ԿԲ-ն, ոչ ոք չունի։ Այդ ինֆորմացիայի հիման վրա ինքը պետք է վերլուծություններ անի։ Հիմա ամենակարեւորն այն է, որ մարդկանց մոտ տագնապը վերացվի։ Մարդիկ խուճապի մեջ են։ Գործարարները որոշակի պարտավորություններ ունեն արտերկրում եւ չեն կարողանում տարադրամ ձեռք բերել, որպեսզի կարողանան իրենց պարտավորությունները կատարել։ Պետք է տարանջատել ռեալ սեկտորը՝ ում է անհրաժեշտ տարադրամը, որ իր գործունեությունը կարողանա շարունակի, սննկացման եզրին չհասնի, պետք է տնտեսվարողներին օգնել»,- ասում էր Նուշիկյանը։

Ըստ նրա, գործարարության ամենամեծ թշնամին անկանխատեսելիությունն ու անկայունությունն է, այդ պատճառով էլ բոլորը շփոթի ու ցնցումների մեջ են, չգիտեն վաղն ինչ է լինելու, եւ դա բերում է ոչ ադեկվատ քայլերի։

Հարցին՝ ԵՏՄ-ին անդամակցումը ի՞նչ ազդեցություն կունենա այս առումով, պատգամավորը պատասխանեց. «Դժվարանում եմ ասել, որովհետեւ մենք հիմա հայտնվել ենք ոչ ստանդարտ վիճակում։ Ես դեռ չգիտեմ մինչեւ հունվարի 1-ը ինչ կլինի, ի՞նչ իմանամ՝ հունվարի 1-ից հետո ինչ կլինի»:

Լուսինե ԲՍՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031