Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելքոնյան. «Մեկ «Երկրապահը» չդատապարտեց, մեկ էլ՝ ՀՀԿ-ն». «Հրապարակ»

Դեկտեմբեր 18,2014 10:59

Հատված գեներալ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի հետ հարցազրույցից:

– Ասում են, թե ազատամարտիկներիդ վրա փորձում են ազդել՝ մեղադրելով, որ ազատամարտին մասնակցած Սերժ Սարգսյանին ուզում եք փոխարինել Գագիկ Ծառուկյանով։

– Մենք ոչ ոքի չենք ուզում իշխանության բերել, մենք ուզում ենք, որ ժողովուրդը բերի նրան, ում ուզում է։ Մեր նպատակն առաջինն այն է, ովքեր որ մտածում են երկրի մասին, անկախ ամեն ինչից, ով ուզում է ոտքի կանգնեցնի պետությունը, արտագաղթ չլինի, մենք իր կողքին ենք։ Հիմի էդ նպատակով շարժում է սկսվել, որի մեջ են քաղաքական ուժեր՝ ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ ու շատերը։ Մեր նախագահը լինելու է նա, ում

կընտրի ժողովուրդը։ Մենք երդվել ենք, որ փողով, ծեծով, սպառնալիքով նախագահ չի ընտրվի, մենք կանգնելու ենք ժողովրդի կողքը եւ դա իրենց էլ ասել ենք, միայն մի բանի համար, որ արդար ընտրություն լինի, վերականգնենք առաջին նախագահ ընտրելու տրադիցիան։ Այսինքն, մենք պայքարում ենք իշխանության բերել նրան, ում կընտրի ժողովուրդը։ Ու մեզ թող չսպառնան. Լյովան առաջին հերթին իրեն վարկաբեկեց, ինքը խայտառակ եղավ ողջ երկրով մեկ։ Բայց նպաստեց, որ համախմբվի ու թափ առնի մեր շարժումը, մենք Լյովային շնորհակալություն ենք հայտնել, որ համախմբեց մեր կողքը բոլորին։ Բայց նաեւ ասում ենք՝ ազատամարտիկներին իրար դեմ հանելը շատ վատ քայլեր են, ես կոչ եմ անում բոլոր ազատամարտիկներին, որ դաշտում էլ լինեն, ում կողքն էլ լինեն՝ ժողովրդի թե իշխանության, իրար վրա ձեռք չբարձրացնեն։  Եթե բան ունեն ասելու, թող խոսեն։

– Ինչպե՞ս եք վերաբերվում, որ Երկրապահների միությունը լռություն պահպանեց մարտական ընկերների  միջադեպի  հետ  կապված։

– Շատ վատ եմ վերաբերվում։ Մեկ «Երկրապահը» չդատապարտեց, մեկ էլ՝ Հանրապետական կուսակցությունը։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031