Նոր Նորքի զանգվածները սպասարկող մի շարք երթուղային տաքսիներ այսօր՝ դեկտեմբերի 18-ին, վաղ առավոտյան գործադուլ են հայտարարել եւ փակել են 9-րդ զանգված մտնող ճանապարհը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վարորդները բողոքում են գազի թանկացման դեմ՝ պահանջելով բարձրացնել ուղեվարձի սակագինը:
Հավաքված վարորդները թույլ չեն տալիս ավտոբուսներին եւ մյուս երթուղային տաքսիներին մտնել Նոր Նորքի 9-րդ զանգված:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում