Այսօր, երբ վառելափայտ էինք տարել Գյումրու՝ սոցիալապես աննկարագրելի ծանր պայմաններում բնակվող ընտանիքներից մեկին, ականատես եղանք , թե ինչպես է վեց մանկահասակ որդիների հայրը վառարանը նետում, իրենց խոնավ խրճիթի միակ գույքի՝ պահարանի, վերջին կտորները:
Հարյուրավոր այլ ընտանիքների նման, նրանց ապրուստի միակ միջոցը կրկին սոցիալական նպաստն է, որը չի բավարարում անգամ կոմունալ ծախսերն փակելու եւ ցամաք հաց գնելու համար:
Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում