Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իջեւանում ալյուրն անհետացել է

Դեկտեմբեր 17,2014 23:03

Իջեւան քաղաքից հայտնում են, որ դեկտեմբերի 16-ին եւ 17-ին փակվել են քաղաքի խանութներ: Դեկտեմբերի 17-ին շատ խանութներ շարունակել են փակ մնալ, որոշ վաճառասրահներում գնապիտակներ չեն եղել, այլ խանութներում տեղի են ունեցել էական թանկացումներ: Առավոտյան 25 կիլոգրամանոց ալյուրի պարկը վաճառվել է 10 հազար դրամով, իսկ կեսօրից հետո խանութներում ալյուրն անհետացել է:

Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչներից մեկը մեզ հայտնեց, որ այսօր Նոյեմբերյան քաղաքի  դեղատներից մեկում ցանկացել է գնել ականջներ մաքրող փայտիկների տուփ: Դրա գինը եղել է 500 դրամ, սակայն վաճառողուհին զանգահարելով դեղատան տիրոջը՝ գնորդին ասել է, որ գինն արդեն 700 դրամ է: Գնորդը լսվածից ապշած՝ հրաժարվել է գնելուց:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Ալյուրն է անհետացել, հո Հայրենիքը չի անհետացել? ..))..
    Գնահատեք ՀԱՎԵՐԺԸ՝ ոչ թե ԱՆՑՈՂՒԿԸ ..)))..
    Ուշքի եկեք՝ մոլորյալներ, և թույլ մի տվեք ալյուրի բացակայությունը պղտորի ձեր բանականությունը և սերը Հայրենիքի նկատմամբ…)))..
    Քանզի ալյուրը վաղը ավարտվելու է զուգարանում, իսկ Հայրենիքը՝ հավերժ է ձեր հոգում…)))…

  2. Garegin says:

    Այն, որ իշխանությունները կենտրոնական բանկի հետ միասին անզոր գտնվեցին ստեղծված իրավիճակի առջև, դա փաստ է: Փաստ է նաև մեկ այլ իրողություն, որ այս իրավիճակի համար բարենպաստ պայմաններ են ստեղծել նաև գյուղատնտեսության և անասնապահության ոլորտում կենտրոնական և մարզային իշխանությունների կողմից, առաջին հերթին Տավուշի, վարած կործանարար քաղաքականությունը, գյուղնատնտեսության և տարածքային կառավարման նախարարությունների կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացված անիմաստ և աննպատակ ծրագրերը, դրանց արդյունքում մսխված գումարներն ու նմանատիպ այլ հարցեր, որոնց համար ի դեպ, անկախ ՎՊ-ի ղեկավարի հայտարարությունների, ոչ ոք պատասխան չտվեց: Ինչ վերաբերվում է ալյուրի ու մնացած ապրանքատեսակների թանկացմանը, պարզ է, որ դա լֆիկների գործն է:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031