Լրահոս
Օրվա լրահոսը

«Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն հետաքննող լրագրողներին կվճարի 100.000 դրամ. hetq.am

Դեկտեմբեր 17,2014 22:23

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի, մասնակի բավարարեց «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հայցն ընդդեմ «Վերջին բլոգ» լրատվական կայքի (հիմնադիր` «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ, www.1in.am): Հետաքննողները պահանջում էին վերացնել հեղինակային իրավունքի խախտումները, այն է` «Վերջին բլոգ» կայքից հեռացնել կամ օրենքի պահանջներին համապատասխանեցնել «Հետքի» թվով 8 հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող նյութերը, ինչպես նաև վճարել փոխհատուցում` 200.000 դրամի չափով:

Դատարանը որպես փոխհատուցում բավարարեց 100.000 դրամի չափով, ինչպես նաև հօգուտ «Հետաքննող լրագրողների» բռնագանձեց նաև դատական ծախսերը`158.000 դրամի չափով:

Մանրամասները կարող եք կարդալ` hetq.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031