Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իրավունք» թերթի եւ Հովհաննես Գալաջյանի դեմ դատական նիստը հետաձգվեց

Դեկտեմբեր 17,2014 21:17

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր ՀՀ քաղաքացիներ Արման Սահակյանի, Գրիգոր Գևորգյանի և Հովհաննես Մկրտչյանի ընդդեմ «Իրավունք» թերթի և նույն թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի նախնական դատական նիստը, որի նշանակված ժամին ներկա էին միայն Aravot.am- ը եւ ուրիշ մեկը, ով դիտորդ ներկայացավ:

Մինչ դատավորը կհայտարարեր դատական նիստի հետաձգման մասին, դուռը բացեցին մի խումբ մարդիկ: Պարզվեց՝  փոքր-ինչ ուշացած ներկայացել էին պատասխանողի ներկայացուցիչը, Հովհաննես Գալաջյանը եւ մի խումբ երիտասարդներ:

Նախորդ դատական նիստին հայցվոր կողմը ներկայացրել էր նախապես ներկայացված հայցի հիմքի և առարկայի փոփոխումը, որի կրկնօրինակները հանձնվել էին Դատարանին և պատասխանող կողմին: Պատասխանող կողմը ժամանակ  էր խնդրել ծանոթանալու նոր հայցի հիմքերին և առարկային: Այսօր էլ պատասխանող կողմը բերել էր հայցի հիմքի հետ կապված իր առարկությունները, սակայն հայցվորի ներկայացուցիչը չէր ներկայացել դատարան:

Դատարանը, հաշվի առնելով, որ հայցվորի ներկայացուցիչը պետք է պատշաճ ծանուցվի, ծանոթանա հայցի առարկությանը եւ հայտնի իր դիրքորոշումը, որոշեց հետաձգել դատական նիստը 2015 թվականի հունվարի 21-ը, ժամը 11:00:

Քիչ անց եկավ նաեւ հայցվորի ներկայացուցիչը, սակայն դատական նիստն արդեն ավարտվել էր:

Հիշեցնենք, որ «Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպության 3 աշխատակիցները՝ Գրիգոր Գևորգյանը, Արման Սահակյանը և Հովհաննես Մկրտչյանը, դատական հայցով դիմել են դատարան ընդդեմ «Իրավունք» թերթի, որը հրապարակել և հրատարակել էր «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» հոդվածը: Կազմակերպության աշխատակիցները պահանջում են հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար և յուրաքանչյուրին փոխհատուցել 3 մլն դրամ:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031