Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանները բացատրություն են պահանջում. Բալոյանը 2 միլիոն 350 հազար գումար է պահանջում` Վարդան Պետրոսյանից այս դատավարությանը մասնակցելու համար

Դեկտեմբեր 17,2014 20:24

Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի հայցը ներկայացնելուց հետո, փորձեց իր դիրքորոշումն արտահայտել:

Բայց մինչ դիրքորոշումը՝ նա ասաց, որ խնդիրն իրավական է, թե պարոն Բալոյանն այդ գումարը պահանջելիս ինչ հաշվարկներ է արել: Ըստ Ն. Բաղդասարյանի, պարոն Բալոյանն այս դատավարության ընթացքում ծառայություններ է մատուցել տուժողներին տարբեր գումարների չափով. «Պարոն Բալոյանը դա դիտո՞ւմ է որպես հանցագործությամբ հետեւանքով անմիջականորեն պատճառված վնաս, թե որպես դատական ծախս»:

Ն. Բաղդասարյանն ասաց, որ մեզանում առկա են նախադեպային որոշումներ Վճռաբեկ դատարանի կողմից այդ հարցի վերաբերյալ, եւ ուզում է իմանալ ինչ գումար է ուզում:

Դատավորն ասաց. «Պարոն Բաղդասարյան, թե ինչ գումար է ուզում, նշված է, թե ինչի համար է ուզում, դա էլ է նշված:Հիմա, թե իրական է, թե իրական չի, փաստաթուղթ ներկայացվել, որ վճարվել է»: Սակայն Ն.Բաղդասարյանը առարկեց, ասելով, թե կա հանցագործության հետեւանքով պատճառված վնաս, եւ դատական ծախս:

Դատավորը կոչ արեց, որ տուժողների ներկայացուցիչները կարող են պարզաբանել:

Տուժողների երկրորդ ներկայացուցիչը՝ Զարուհի Վարդանյանն ասաց, որ հայցով տրված են իրավական հիմքերը, որոնք վկայում են, թե անմիջականորեն պատճառված վնասի պահանջ են ներկայացրել, թե որպես դատական ծախս.«Ավելի մանրամասն ձեզ չենք պատասխանի: Այն, ինչ գրված է, գրված է»:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Սամվել Ջաղինյանը պարզաբանում պահանջեց դատավորից, թե պարոն Բալոյանը երկու միլիոն երեքհարյուրհիսուն հազար գումա՞ր է պահանջում, Վարդան Պետրոսյանից այս դատավարությանը մասնակցելու համար:

IMG_2126

Կրկին աղմուկ բարձրացավ:Իսկ մեղադրող Արթուր Սարգսյանն անհասկանալի  համարեց այս խոսակցությունները: Ըստ նրա քաղհայցով բուժծախսերի մասին հայցում միայն երկու տուժողի՝ Տաթեւիկ Հակոբյանի եւ Արթուր Հակոբյանի մասին է, իսկ մնացածների մասով հայցվորը պահանջում է միայն դատական ծախսերը:

IMG_2123

Նա նաեւ նշեց, որ տուժող կողմն իր հայցում իրավական հիմքերը նշել է, մասնավորապես, քաղօրենսգրքի 68 հոդվածը, որ հայցի 8-րդ էջում է:

Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ հուղարկավորության հետ կապված հատուցումը եւս դրված է եղել ապահովագրական ընկերության վրա, մինչեւ երեք միլիոն դրված էր, որը պայմանագրով է, եւ պաշտպանական կողմն ասաց, թե կներկայացնի դատարան:

Նիկոլայ Բաղդասարյանը բերեց մի քանի օրինակներ Ռուբեն Բալոյանի կողմից նույն  դատաքննություններին մասնակցելու համար, խոսքը՝ 250 000, 400 000, 1 միլիոն դրամի պահանջի մասին էր:

IMG_2128

«Դրա վրա էլ եք խոսո՞ւմ, երկու էրեխուն տվիք սպանիք»,-տեղից սկսեց աղմկել տուժող, ՆԻՎԱ մեքենայի վարորդ Արթուր Հակոբյանը:

IMG_2129

Վ.Պետրոսյանի պաշտպան Սամվել Ջաղինյանն առարկեց դատավորի գործողությունների դեմ, ասելով, թե նախագահողն անընդհատ կողմերից դժգոհում է, եթե որեւէ մեկը կարգ է խախտում, ապա նախագահողն է հենց առաջինը խախտում:

-Վարվեք օրենքով,-հորդորեց պաշտպանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031