Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովհաննես Մանուկյանը ողջունել է Հայաստանում Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության գրասենյակի բացումը

Դեկտեմբեր 17,2014 20:17

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը դեկտեմբերի 17-ին  ընդունել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ   պրոֆեսոր Սպիրիդոն Ֆլոգաիտիսին:

Նախարարը ողջունել է հյուրին՝ շնորհավորելով  Հայաստանում այսօր     Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության գրասենյակի բացման կապակցությամբ: Նա նշել է, որ հանրային իրավունքի ոլորտային փոփոխությունները մեր երկրում ամենադինամիկ զարգացող ուղղություններից են:

Հյուրի խնդրանքով անդրադառնալով Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ Հովհաննես Մանուկյանը  ասել է, որ բարեփոխումների գործընթացը ՀՀ Նախագահի կողմից ձեռնարկվել է՝ ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման Սահմանադրության դրույթները կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից: Այնուհետեւ նախարարն անդրադարձել է դատաիրավական ոլորտի բարեփոխումներին՝ նշելով, որ ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգի և  դատական իշխանության ապահովումը: Պրոֆեսորը   նախարարին  տեղեկացրել է, որ իրենց կազմակերպության նպատակներում ներառված են իրավաբանական  կրթությունը, հետազոտություն իրականացնելը, ուսուցումը և հաստատությունների զարգացումը:

Նա իր պատրաստակամությունն է հայտնել  Հայաստանի մասնաճյուղի միջոցով զարգացնել այդ բոլոր ուղղությունները, միևնույն ժամանակ շեշտելով, որ  նախարարի համաձայնությամբ կարող են  աջակցել ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող նախաձեռնություններին:  Նախարարը սիրով ընդունել է հյուրի առաջարկը՝ կարևորելով հետագա համագործակցության անհրաժեշտությունը: Կողմերն անդրադարձել են  երկուստեք կարևորություն ունեցող մի շարք այլ  հարցերի, մասնավորապես՝ իրավաբանների վերապատրաստմանը,  ուսումնական  ծրագրերի արդյունավետությանը և տեղայնացմանը: Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ Սպիրիդոն Ֆլոգաիտիսը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար,  կարևորել է  այն, որ Հայաստանը վավերացրել է  Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության ստեղծման պայմանագիրը։

Հանդիպմանը մասնակցել   են նաև ՀԻԵԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Մինասյանը և ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանը: ՀԻԵԿ-ը հիմնադրվել է 2007 թվականին, Հունաստանում։ Այսօր 14 երկրներ, 6 միջազգային կազմակերպություններ և հանրային մարմիններ, ինչպես նաև 64 համալսարաններ ու ինստիտուտներ ՀԻԵԿ-ի անդամ են։ Ունենալով իր գլխամասն Աթենքում՝ ՀԻԵԿ-ն ունի 14 գրասենյակ ամբողջ աշխարհում։ Մինչ այսօր ՀԻԵԿ-ը զարգացրել, կազմակերպել և աջակցել է շուրջ  200 կրթական, հետազոտական, վերապատրաստման, ինստիտուտների ստեղծման և այլ ծրագրեր ավելի քան 70 երկրներում։

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031