Լրահոս
Օրվա լրահոսը

Սոնա Այվազյան. ««Ընտանեկան բռնությունների մասին» օրենքը չի կարող տեղ գտնել քրեական օրենսգրքում, քանի որ առանձնահատուկ խնդիր է»

Դեկտեմբեր 17,2014 18:27

Հովհաննես Մադոյանը համարում է, որ Հայաստանի նման սահմանափակ միջոցներ ունեցող երկրից ոչ ոք չի պահանջի օրենքն ընդունելուց հետո մի անգամից իդեալական վիճակ ապահովել

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության ջատագովության համակարգող Հովհաննես Մադոյանը այսօր՝ դեկտեմբերի 17-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ նաեւ «Ընտանեկան բռնությունների մասին» օրենքի նախագծին: Նրա կարծիքով օրենքը չի կարող տեղ գտնել քրեական օրենսգրքում, քանի որ այն բացի պատժամիջոցներից նախատեսում է նաեւ կանխարգելման, զոհերի սոցիալական-հոգեբանական աջակցության միջոցառումներ, լուրջ կրթական միջոցառումների համալիր:

Ըստ նրա՝ կառավարությունը եւ Ազգային ժողովը օրենքի նախագիծը ընդունումը ձգձգում են, քանի որ ունի ռեսուրսների խնդիր: Սակայն նա համարում է, որ Հայաստանի նման սահմանափակ միջոցներ ունեցող երկրից ոչ ոք չի պահանջի օրենքն ընդունելուց հետո մի անգամից իդեալական վիճակ ապահովել. ««Ընտանեկան բռնության մասին» օրենքը սոցիալական աջակցության բաղադրիչը նախատեսում է: Երկրորդ խնդիրն էլ այն է, որ մեր հասարակությունում որոշակի ուժեր բացասական կարծիք են ձեւավորել, որ սա Եվրոպայից թելադրված, հայկական արժեքները խարխլվող օրենք է: Դա քաղաքական գործիչների համար դժվարացնում է օրենքի ընդունումը»:

10869616_571062203025328_8632734252863671310_o

«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը եւս համամիտ է, որ «Ընտանեկան բռնությունների մասին» օրենքը չի կարող տեղ գտնել քրեական օրենսգրքում, քանի որ այն առանձնահատուկ խնդիր է. «Կանանց թեման այն թեմաներից էր, որի վերաբերյալ շատ են եղել հարցերը Համընդհանուր պարբերական դիտարկման նախորդ շրջանում: Դրա պատասխանը կարծես բացասական է, այսինքն՝ առաջընթաց առանձնապես չկա: Շատ հետաքրքիր կլինի հունվարի 22-ին լսել մեր կառավարության պատասխաններն ու հիմնավորումները»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031