Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում պատգամավորները լսում են ԿԲ-ի ու կառավարության բացատրությունները՝ ստեղծված խուճապի հետ կապված

Դեկտեմբեր 17,2014 18:17

Քիչ առաջ ԱԺ դռնփակ արտահերթ նիստից դուրս եկավ ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազանը: Նա ասաց, որ լսում են կառավարության ներկայացուցիչներին, ԿԲ-ին, որպեսզի հասկանան նախ պատճառները, թե ինչու է ստեղծվել այս վիճակը:

Հիշեցնենք, որ դրամի արժեզրկման հետ կապված այսօր բոլոր խմբակցությունների մասնակցությամբ ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել, որն անցկացվում է դռնփակ:

Վարդան Այվազյանի խոսքերով՝ «Բանկային հաշիվներ ունեցող քաղաքացիների դրամական փոխանցումների հետ կապված որեւէ սահմանափակում չկա: Դոլար դրամային արտարժութային շուկայում տեղի է ունենում որոշակի խուճապային իրավիճակ: Համենայնդեպս ինքը նորից իջնելու է, պարզապես հարց է, թե ինչ գործիքակազմ է կիրառվելու»:

Հարցին՝ որքա՞ն կիջնի՝ նա հեգնեց, թե Դուք ժամանակահատվածն ասեք, ես էլ ենթադրություն անեմ. «Դա ենթադրությունների ոլորտից է, որովհետեւ կախված է հազարավոր գործոններից»:

Հարցին՝ միակ պատասխանատուն  Կենտրոնական բա՞նկն է՝ Վարդան Այվազյանը պատասխանեց. «Ոչ: ԿԲ-ն պատասխանատու է ֆինանսական ոլորտում, իսկ շուկայի կարգավորման ոլորտում միայն ԿԲ-ն չի կայունացման հետ կապված: Այդտեղ շատ գործոններ կան՝ տնտեսական մրցակցություն, շատ գործոններ կան»:

Հարցին՝ ինչո՞ւ մինչ այս այդ գործիքները չկիրառվեցին, եւ հիմա նոր մտծում են, թե ինչ գործիքներ կիրառեն՝ Վարդան Այվազյանը պատասխանեց. «Իսկ ինչի? է համաշխարհային շուկայում տեղի ունենում այսպիսի պրոցեսներ: Ինչո՞ւ է Հնդկաստանում, օրինակ, գումարն իջել: Այ, եթե դուք գոնե ինձ ասեք, թե Ինդոնեզիայում ինչի է իջել, ես ձեզ կպատասխանեմ»:

Դիտարկմանը, որ այլ երկրներում այսքան չի իջել՝ նա չհամաձայնեց. «Ես գիտեմ, որ մեր կողքի հարեւան երկրում 1.75 էր, թռավ հասավ 1.98, թռավ հասավ 2.22: Սա՝ լարիի հետ կապված: Հետո իջավ 2 լարի»:

Մեր հարցին, որ Գյումրիում արդեն մարդիկ սկսել են դոլարով վաճառել իրենց ապրանքը՝ նա պատասխանեց, որ դրա իրավունքը չունեն. «Այսօր կարող է սկսեն դոլարով վաճառեն, կարող է 3 անգամ գին բարձրացնեն: Կարգավորման խնդիրներ կան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031