Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյանը վստահեցնում է, որ ամեն ինչ կանեն՝ մինչեւ տոները վիճակը կայունացնելու համար

Դեկտեմբեր 17,2014 17:57

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը որոշ բացատրություններ տվեց՝ երկրում փոխարժեքի տատանումներից ստեղծված իրավիճակի հետ կապված:

Լրագրողների դիտարկմանը, որ արդեն խանութներ են փակվում՝ Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Բնականաբար, կլինեն նման դեպքեր, որովհետեւ իրոք տնտեսության մեջ տնտեսվարողները հայտնվել են մի վիճակում, որ իրենց համար էլ է անհասկանալի: Հիմա պետք է կառավարությունը, ԿԲ-ն իր գործիքները կիրառի, որպեսզի կարողանանք կայունացնել վիճակը»:

Հարցին՝ հարկերը նվազեցնելու տարբերակը չի՞ քննարկվում՝ Գագիկ Խաչատրյանը պատասխանեց, որ՝ ոչ. «Որովհետեւ հարկերի նվազեցման խնդիր հիմա չի դրվում:Լ Ընդհանրապես ՀՆԱ-հարկեր հարաբերակցության շրջանակներում հարկային, մաքսային մարմինը իր գործն անում է: Մենք հակված չենք կոշտ հարկաբյուջետային քաղաքականության, այլ մեղմ, տնտեսությունը աշխուժացնող, մինչեւ կայունացնենք վիճակը»:

Գագիկ Խաչատրյանը վստահեցրեց, որ այս պահին ԿԲ-ն իր լիազորությունների շրջանակներում հնարավոր ամեն ինչ անում է՝ իրավիճակը կայունացնելու. «Խոստումները, որ ԿԲ-ն ներկայացնում է կառավարությանը, հուսադրող են»:

Հարցին, երբ ասում են իրավիճակը կկայունանա, ի՞նչ է դա նշանակում, այսպես կմնա, չի՞ իջնի՝ նա պատասխանեց. «Պետք  է ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունը լինի հուսադրող՝ երկարատեւ հատվածի համար: Մենք կարող ենք գործողություններ անել՝ կոնկրետ այս իրավիճակը կայունացնելու: Բայց մենք հակված ենք երկարատեւ հատվածի համար կայունացնելու վիճակը, որ տնտեսվարողները դրամ, դոլար, եվրո հարաբերությունները հստակ տիրապետեն, թե ինչ է կատարվում: Շատ դեպքերում ինքը բարդ իրավիճակ է, ոչ շահեկան, նաեւ մասնագետների համար ն անորոշությունները շատ»:

Հարցին՝ տոները մոտենում են եւ 12 օր հանգիստ է, այսինքն, մինչ այդ պետք է կառավարությունն անի իր անելիքները, կհաջողվի՞՝ նա պատասխանեց՝ «Արվում է: Հենց հիմա վարչապետի մոտ քննարկումներ են գնում միջազգային կառույցների, մասնագետների: Բոլոր քայլերը կարվեն, որպեսզի վիճակը կայունանա»:

Գագիկ Խաչատրյանն ասաց, որ հիմա ներկրողներն էլ ունեն ռիսկ, արտահանողներն էլ ունեն. «Արտահանողների համար ոչ ցանկալի իրավիճակ է: Հիմնական կոմպոնենտը ՌԴ-ում տեղի ունեցող իրավիճակն է»:

Հարցին՝ փոխարժեքի տատանումը համահո՞ւնչ է այսօրվա մեծ գնաճին՝ նա պատասխանեց, որ դա մասնագետների համար էլ է շատ դժվար գնահատելը: Պետք է հասկանան, թե պատճառները որոնք են: Նա նշեց, որ բյուջեի հետ կապված էլ խնդիրներ կան՝ տնտեսական աճի հետ կապված:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031