Թեթեւ քաշային կարգում WBO-ի միջմայրցամաքային չեմպիոն Էնթոնի Քրոլլան կողոպտիչների հետ պայքարի ժամանակ գլխի վնասվածք է ստացել:
Միջադեպը եղել է Չադդերթոնում: Բռնցքամարտիկը նկատել է շենքից դուրս եկող կողոպտիչներին եւ հետապնդելով` նրանցից մեկի հետ կռվի է բռնվել: Այդ ժամանակ երկրորդը թիկունքից մոտեցել է նրան եւ աղյուսով հարվածել գլխին:
Կրոլլան հիմա առողջական կայուն վիճակով հիվանդանոցում է եւ ամենայն հավանականությամբ չի կարողանա մասնակցել հունվարի 23-ին նշանակված WBA վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար Ռիչարդ Աբրիլի հետ մենամարտին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ