Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են ԵՄ օժանդակությամբ ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած Թվինինգ ծրագրի արդյունքները

Դեկտեմբեր 17,2014 16:43

Այսօր «Կոնգրես»  հյուրանոցում կազմակերպված սեմինարում ամփոփվել են Եվրոպական Միության օժանդակությամբ և ֆինանսավորմամբ ՀՀ բնապահպանության նախարարության ներքո 2013 թվականի հունվարի 15-ից մեկնարկած «Աղտոտման հա­մալիր կանխարգելման և հսկման (ԱՀԿՀ/IPPC) համակարգի ներդրման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության հզորությունների զարգացում» AM10/ENP-PCA/EN/06 Թվինինգ ծրագրի արդյունքները: Ծրագիրն իրականացվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության  շրջակա միջավայրի, բնության պահպանության, շինարարության ու միջուկային անվտանգության դաշնային նախարարության և վերջինիս կոնսորցիալ գործընկեր իսպանական “Տրագսա Գրուպ” կազմակերպության հետ համատեղ: Ծրագրի նպատակն է օժանդակել ՀՀ բնապահպանության նախարարությանը Հայաստանում ներդնելու բնապահպանական համալիր թույլտվությունների տրամադրման և հսկման համակարգ` Լավագույն հասանելի տեխնոլոգիաների (ԼՀՏ) կիրառմամբ:

Ողջույնի խոսքում  ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը շեշտել է, որ խնդրո առարկա է հանդիսանում ինչպես բնապահպանական համալիր թույլտվությունների տրման նոր և առաջադեմ գործիքները ՀՀ իրավական համակարգ ներմուծելը, այնպես էլ նախատեսվող ինստիտուցիոնալ հարցերի կարգավորումը, որոնք պետք է ապահովեն թույլտվության տրամադրման պայմանների և ընթացակարգերի ինտեգրումը կամ առնվազն լիովին համակարգումը:

Բնապահպանության նախարարը հայտնել է, որ ներկայում Հայաստանում նախադրյալներ են ստեղծված «Մեկ պատուհան» սկզբունքի կիրառմամբ բնապահպանական միասնական թույլտվությունների տրման կառավարման նոր ձևին անցնելու համար` հնարավորինս կրճատելով վարչարարությունը, ինչի արդյունքում կթեթևանա թե´ կառավարման մարմինների, թե´ տնտեսվարող սուբյեկտների բեռը: Այն իր հերթին կնպաստի շրջակա միջավայրի պահպանությունն էկոհամակարգային մոտեցմամբ ապահովելուն և նոր կառավարման գործիքների ու ընթացակարգերի ներդրմամբ բնապահպանության ոլորտի կառավարման համակարգը բարեփոխելուն: «Այն կապահովի մթնոլորտի, ջրային ռեսուրսների և հողերի աղտոտման ու շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա ֆիզիկական ներգործությունների համալիր կանխարգելումը կամ նվազեցումը, առաջացող թափոնների կրճատումը, էներգախնայողության ապահովումը և արդյունաբերական վթարների կանխարգելումը»,- շեշտել է Արամայիս Գրիգորյանը և հավելել, որ ձևավորված են նախադրյալներ համակարգված հսկողության ու վերահսկողության իրականացման համար:

Բնապահպանության նախարարը կարևորել է միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Եվրոպական Միության հետ սերտ համագործակցությունն ու տրամադրվող աջակցությունը` բնապահպանական առաջադեմ կառավարման համակարգի ներդրման հարցում առավել շոշափելի արդյունքների հասնելու համար:

Շնորհակալություն հայտնելով ծրագրի նախապատրաստման և իրականացմանը ակտիվ մասնակցած շահագրգիռ կողմերին՝  նախարարը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ իրականացված Թվինինգ ծրագիրը կդառնա այն հիմնաքարը, որի ներդրմամբ կյանքի կկոչվեն ոլորտի կառավարման առաջադեմ բարեփոխումներն ու զարգացումը:

Իր ելույթում ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը շնորհավորել է ՀՀ բնապահպանության նախարարությանը ծրագիրն արդյունավետ իրականացնելու համար և նկատել, որ այն հիմքեր է ստեղծում հետագայում նոր ծրագրեր իրականացնելու համար: Գարեգին Մելքոնյանը տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը մինչ օրս ԵՄ-ի հետ տարբեր ոլորտներում իրականացրել է 12 թվինինգ ծրագիր:

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար  Հոա-Բինհ Աջեմյանը նկատել է, որ Թվինինգ ծրագիր ՀՀ բնապահպանության նախարարության հետ իրականացվում է առաջին անգամ և կարևորել նրանից բխող օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունների իրականացումը: Բանախոսը շեշտել է ծրագրի շրջանակներում ՀՀ տարբեր գերատեսչությունների արդյունավետ համագործակցության փաստը:

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը  կարևորել է Թվինինգ ծրագիրը, քանի որ այն վերաբերում է Հայաստանի շրջակա միջավայրի պաշտպանությանը, ինչը հնարավորություն կտա վերահսկելու տնտեսվարողների կողմից շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունը: Դեսպանը արձանագրել է ծրագրի շրջանակներում Հայաստանի, Գերմանիայի և Իսպանիայի համագործակցության փաստը:

Սեմինարին ամփոփվել է  Թվինինգ ծրագրի արդյունքները, որոնցում առավելագույնս հաշվի են առնվել Հայաստանի իրավական դաշտի և ինստիտուցիոնալ առանձնահատկությունները:

——

Ծրագրի իրականացման ժամկետը 24 ամիս էր, իսկ սահմանված բյուջեն` 1 մլն եվրո:

Ծրագիրն ուներ 4 բաղադրիչ, որոնց շրջանակները ներառել են`

·  օրենսդրական և ինստիտուցիոնալ կարգավորում, մասնավորապես, շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելման, համալիր թույլտվությունների տրման, բնապահպանական հսկողության ու վերահսկողության իրականացման, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների նկատմամբ մոնիթորինգի իրականացման ու վիճակի գնահատման և տեղեկատվական հոսքերի կառավարման ուղղությամբ

·   հզորությունների ամրապնդում (ուսուցում, վերապատրաստում, փորձի փոխանակում և այլն) և 2 փորձնական ծրագրերի իրականացում:

Շուրջ 2 տարվա ընթացքում Ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակներում`

·   մշակվել են 24 տեխնիկական փաստաթղթերի վերաբերյալ առաջարկությունների փաթեթներ, այդ թվում` ուղեցույցների, հրահանգների և օրենսդրական բարեփոխումների ու ձևաչափերի վերաբերյալ

·   իրականացվել են մի շարք միջոցառումներ` կադրերի ուսուցման,  վերապատրաստման և փորձի փոխանակման ուղղությամբ,

·      իրականացվել են 2 փորձնական ծրագրեր («Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ և «Մաքուր երկաթի գործարան» ՓԲԸ):

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031