Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ-ն արտահերթ փակ նիստ է անցկացնում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 17,2014 16:33

ՀՀ ԱԺ-ն քննարկում էր՝ փա՞կ, թե՞ բաց ռեժիմով անցկացնել  ոչ իշխանական խմբակցությունների` արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը` փոխարժեքի տատանումների պատճառով երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու եւ լուծումներ գտնելու համար:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը առաջարկեց, որ այն անցկացվի փակ, որ ժողովրդի շրջանում աժիոտաժից խուսափենք:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը առարկեց. «Կարծում եմ, որ նիստը պետք է լինի բաց և անկեղծ ներկայացնենք այն իրավիճակը, որում հայտնվել ենք և դադարեցնենք  ԵՏՄ բռնակցման բոլոր գործող պայմանագրերը»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ևս դեմ արտահայտվեց փակ նիստ անցկացնելուն` նշելով, թե փակ նիստը ավելի մեծ աժիոտաժ կառաջացնի:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կողմ արտահայտվեց փակ նիստ անցկացնելուն:

ԱԺ-ն կողմ՝ 75, դեմ՝ 6, ձեռնպահ՝ 1 ձայների հարաբերակցությամբ որոշեց նիստը անցկացնել փակ և առանց ընդմիջման:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031