Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյան. «Իմ խիղճը մի բան է ուզում՝ Տաթեւիկի շուտափույթ բուժումը»

Դեկտեմբեր 17,2014 16:29

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեղադրական ճառով հանդես պետք է գար մեղադրող Արթուր Սարգսյանը: Մինչ ճառը տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ դատաքննությունը վերսկսելու եւ հայց ներկայացնելու համար:

Նա անդրադարձավ տուժող Տաթեւիկ Հակոբյանի վնասվածքներին, բուժման կուրսին, տաքսի ծառայության կողմից նրան մատուցվելիք սպասարկումներին, դեղամիջոցներին, ինչպես նաեւ փաստաբանական ծախսերին: Նա ընդհանուր պահանջեց 2 տարվա համար՝ վերականգնողական բուժման նպատակով 7 մլն 830 հազար ՀՀ դրամ, «Միհրանյան» տաքսի ծառայության համար՝ 1 մլն 444 հազար ՀՀ դրամ, 250 հազար դրամ՝ փաստաբանական ծառայությունների համար… ընդհանուր՝ Տաթեւիկի համար՝ 10 մլն 165 հազար 213 դրամ:

Vardan_Petrosyan_006 Vardan_Petrosyan_005 Vardan_Petrosyan_004 Vardan_Petrosyan_003 Vardan_Petrosyan_002 Vardan_Petrosyan_001 Vardan_Petrosyan_008

Տուժող Արթուր Հակոբյանի համար նա պահանջեց 1 մլն 145 հազար 800 դրամ, տուժողի իրավահաջորդ Նաիրա Հայրապետյանի համար՝ 400 հազար դրամ (փաստաբանական ծախսեր), տուժողի իրավահաջորդ Աննա Կարապետյանի համար՝ 400 հազար դրամ (փաստաբանական ծախսեր), տուժող Հայկ Հակոբյանի համար ասաց, որ պահանջում է 250 հազար դրամ, նույնքան էլ Էմմա Հակոբյանի համար՝ փաստաբանական ծախսերի համար:

Բացի Հայկ Հակոբյանի անդորրագրից, որն ասաց, թե չի վճարվել, Ռուբեն Բալոյանը ներկայացրեց բոլոր անդորրագրերը:

Պաշտպանական կողմը խնդրեց ժամանակ. Վ. Պետրոսյանի մասնակցությամբ քննարկելու քաղհայցը: Տրվել է 15 րոպե ժամանակ:

Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը ռեպլիկի կարգով նկատեց, որ Ռուբեն Բալոյանին վճարվելիք գումարն ավելի մեծ է, քան հայցվորների բուժման ծախսը, իսկ Վարդան Պետրոսյանն էլ ասաց, որ Տաթեւիկ Հակոբյանի բուժումը փետրվարից ձգձգվել է եւ իր խիղճը մի բան է ուզում՝ Տաթեւիկի շուտափույթ բուժումը: Նա ասաց, որ այս պահին ինքը արգելափակված է, չունի դռնեդուռ ընկնելու հնարավորություն, ձեռքերը կապված են, սակայն ուզում է անել մի բան, որն առաջին իսկ օրվանից, դժբախտ պատահարից հետո փորձում է:

Մանրամասները քիչ անց:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031