Նոր Զելանդիայի Տիմարու քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է փողոցներում օրը ցերեկով մորեմերկ երթեւեկող մի հեծանվորդի: Սակայն իրավապահներին չի հետաքրքրել ոչ այդ հանգամանքը, ոչ էլ նրա հարբած լինելը, այլ այն, որ նա գլխին պաշտպանիչ սաղավարտ չի ունեցել:
Երկրի օրենքները մերկ երթեւեկելու համար պատիժ չեն նախատեսում ու նաեւ թույլ են տալիս երթեւեկել ալկոհոլի որոշ չափաբաժին օգտագործած: Այնպես որ, «կարգազանցը» մեղադրվում է սեփական փոխադրամիջոցը անփույթ վարելու մեջ, որի համար նրան սպառնում է $ 3 հազար տուգանք եւ վարորդական իրավունքից զրկում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Reuters-ի