Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռազմիկ Մարկոսյան. Մտավորականների մասնակցությունը Վարդան Պետրոսյանի դատավարության վերջնական փուլին համարում եմ պարտադիր

Դեկտեմբեր 17,2014 16:23

ԿՈՉ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի` մեկ տարուց ավելի տևած դատավարությունը մոտենում է հանգուցալուծմանը:

Դատապրոցեսի ընթացքն իր տրամաբանությամբ պահանջ է առաջացրել ապահովելու օտարերկրյա փորձագետների ու դատապաշտպանների ներգրավվածությունը գործին: Կատարվել են դատահոգեբանական, դատաավտոտեխնիկական, դատաբժշկական քննություններ, որոնց եզրակացությունները Վարդան Պետրոսյանի դեմ հարուցված գործին ոչինչ չեն ավելացրել: Դրանով հանդերձ, դատաքննության ելքը շարունակում է մնալ անորոշ:

Դատավարության սկզբնական փուլում մշակույթի երեսուն գործիչներ երաշխավորագրով դիմել են ՀՀ գլխավոր դատախազին և Կոտայքի մարզի դատախազին՝ վթարից տուժած, առողջական ծանր վիճակում գտնվող Վարդան Պետրոսյանի կալանքը, որպես խափանման միջոց, այլ միջոցով փոխարինելու խնդրանքով:

Ցավոք սրտի, սա մեր մտավորականների եզակի միասնական գործողությունն է եղել հանուն իրենց գործընկերոջ: Բայց մտավորականները նախ և առաջ մեր ժողովրդի խղճի «կոլեգիալ» ներկայացուցիչներն են, ուստի միայն խափանման միջոցը փոխելու խնդրանքով չէ, և միայն իրավապահ մարմիններին չէ, որ պետք է դիմեին:

Հարգելի մտավորականներ, ձեր համատեղ մասնակցությունը Վարդան Պետրոսյանի դատավարության վերջնական փուլին համարում եմ պարտադիր: Դրանով ոչ միայն ձեր բարոյական պարտքը կատարած կլինեք, այլև կձևավորեք նման դեպքերին միասնական միջամտություն ունենալու, մտավորականների համերաշխության մշակույթ, որը մեզանում, կարելի է ասել, որ բացակայում է: Այլապես Վարդան Պետրոսյանի դատավարությունները չէին ընթանա առանց ձեր ներկայացուցչական աջակցության: Մտավորականի ձեր կոչումը պարտավորեցնում է դատավարության ելքը որոշողներին ստիպել հաշվի նստել այն իրողության հետ, որ գործ ունեն արժեքներ ստեղծող մտավորականի, ինչպես նաև բարձր պատասխանատվության տեր, կարգապահ քաղաքացու հետ, որն ինքնին արժեք կարող է լինել ցանկացած երկրի ու ժողովրդի համար:

Կոչ եմ անում այս ճակատագրական պահին զերծ մնալ ձեռնպահի` մտավորականին անհարիր կեցվածքից: Սատարեք ձեր ընկերոջը՝ ձեր և ժողովրդի անունից:

Եթե անգամ ձեր ձեռնարկած գործողությունները դատավարության ելքի վրա չներգործեն, գոնե մի գեղեցիկ ու տեղին քայլ կլինեն հայ մտավորականների համերաշխության մշակույթի ձևավորման ճանապարհին:

 

ՌԱԶՄԻԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruzan says:

    Մտավորականի ձեր կոչումը պարտավորեցնում է դատավարության ելքը որոշողներին ստիպել հաշվի նստել այն իրողության հետ, որ գործ ունեն արժեքներ ստեղծող մտավորականի, ինչպես նաև բարձր պատասխանատվության տեր, կարգապահ քաղաքացու հետ, որն ինքնին արժեք կարող է լինել ցանկացած երկրի ու ժողովրդի համար:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/12/17/525991/

    © 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  2. Maxim says:

    Իմ,՝ շարգային Հայի խորհին շնորհակալությունը հարգարժան՝ Ռազմիկ Մարկոսյանին։ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ այն Հայ մտավորականն է, ով ողջ էությամբ մտահոգված է ազգի, երկրի, ժողովրդի ճակատագրով, ինչպիսիք ցավոք սրտի մեր ազգում շատ քիչ են, ուստի և հալածվում է այս հանցավոր ռեժիմի կողմից։ Պահն է, որ երկրի մտավորականությունը ապացուցի, որ իրոք արժանի է այդ պատվավոր կոչմանը,՝ թիկունք կանգնելով իր ազգի տաղանդաշտ մտավորական զավակին, ի դեմս՝ հանցագործ, ապականված, հակաժողովրդական, և հակամարդկային ռեժիմի։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031