Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ալյուրը թանկացավ 40 տոկոսով, իսկ հագուստի խանութները սկսեցին առևտուր  անել դոլարով

Դեկտեմբեր 17,2014 15:49

Ապրանքների գների անզուսպ թանկացումները դեպրեսիայի մեջ են գցել գործազուրկ ու աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող Գյումրիի բնակիչներին: Երեկ 50 կիլոգրամանոց մեկ պարկ այլուրի գինը 11 հազար դրամից դարձել էր 14 հազար դրամ, իսկ այս պահին արդեն 20 հազար դրամ է:

Ընդ որում՝ նկատի ունենանք, որ այլևս խանութներում նիսյայով ոչինչ չի վաճառվում, իսկ գյումրեցիների մեծ մասը միայն չոր հացի հույսին են: Մեկ կիլոգրամ կարագն այս պահի դրությամբ դարձել է 3100 դրամ՝ երեկվա 2800 դրամի փոխարեն, ձեթը ՝ 1100 դրամ՝ 700-ի փոխարեն, իսկ շաքարավազը թանկացել է 110 դրամով՝ 340-ից դառնալով 450 դրամ: 40 տոկոսով թանկացել են գրեթե բոլոր ապրանքատեսակները՝ մակարոնը, բրինձը, ձավարը:

Նկատենք, որ նախատոնական եռուզեռի փոխարեն ամայություն է խանութներում՝ հատուկենտ գնորդներ են հայտնվում, իսկ հագուստի խանութներում կարծես սուգ լինի, որոշ խանութներում հագուստը բացառապես վաճառում են դոլարով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. լիանա says:

    շաքարավազը 700դրամա արդեն

    • Արսեն says:

      Կարդացեք Նարեկացի և Չարենց… Լսեք Կոմիտաս… և հաճույք ստացեք..)))..
      Աճեք հոգեպես..)))..
      Հայրենիքին մի հարցրեք « ինձ ինչքամ շաքար կտաս», այլ հարցրեք « ես ինչքան շաքար տամ»..)))..

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031