Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

1 տարվա ընթացքում 10 հազար խանութներ են փակվել (Տեսանյութ)

Դեկտեմբեր 17,2014 15:44

Մի քանի ամիս առաջ «Փոքր եւ միջին ձեռներեցությամբ զբաղվող» միության նախագահ Ստեփան Ասլանյանը վստահեցրել էր, որ եթե ՓՄՁ-ի նկատմամբ պետության վարած քաղաքականությունը նույն կերպ շարունակվի եւ չվերանայվի Շրջանառության հարկի մասին օրենքը, ապա «փոքր ու միջին բիզնեսը կգրանցվի Կարմիր գրքում»:

Այսօր «Հայացք» ակումբում պարոն Ասլանյանն ասաց, որ 2013 թվականից առ այսօր 10 հազար խանութներ արդեն փակվել են եւ տարածքները վարձակալությամբ են տրվում:

Ըստ նրա, երբ այս տարվա հոկտեմբերին ներդրվեց Շրջանառության հարկը, ձեռներեցները հասկացան, որ այն ծուղակ է. «Մենք կողմ ենք 1 տոկոս շրջանառության հարկին, բայց վարչապետին առաջարկեցինք, որ ովքեր կարող են փաստաթղթավորել իրենց բիզնեսը, թող աշխատեն 1 տոկոսով, որոնք չեն կարող` 3,5 տոկոսով: Վարչապետն ասաց` կտեսնենք, բայց ոչ մի փոփոխություն չեղավ, ով տալիս էր փաստաթուղթ, տալիս է, ով այն ժամանակ էլ չէր տալիս, հիմի էլ չի տալիս»:

Ստեփան Ասլանյանն ասաց, որ տարեվերջին կրկին պատրաստվում են ակցիաներ իրականացնելու, եթե ՓՄՁ-ի համար կառավարությունը չփոխի իր «մարտավարությունը»:

Անդրադառնալով այս օրերին կատարվող դրամ-դոլար փոխարժեքին, միության նախագահը գտնում է, որ պետությունը պետք է ռազմավարություն մշակեր, որպեսզի մեղմվեր իրավիճակը, մինչդեռ մինչ այսօր որեւէ պետական պաշտոնյա անգամ հայտարարությամբ հանդես չի գալիս, որպեսզի այդպիսի խուճապ չստեղծվի քաղաքացիների շրջանում:

«Գոնե Ռուսաստանի իշխանությունների նման, հայտարարություններով հանդես գան, իրավիճակը պարզաբանեն, տեղեկացնեն՝ ինչ քայլեր են անում, որ վիճակը մեղմեն եւ այլ»:

Ստեփան Ասլանյանի կանխատեսմամբ, 2015 թվականի հունվարից սկսած` ավելի շատ փոքր բիզնեսներ կզբաղվեն:

Ինչ վերաբերում է գազալցակայաններում գազի թանկացմանը, միության նախագահը գտնում է, որ գազի գինը արհեստական է բարձրացվել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031