Ադրբեջանում վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել «ՆԻԴԱ» ակտիվիստների երիտասարդական կազմակերպության 6 անդամների դատավճիռը, հայտնում է «Կոնտակտ»-ը՝ հղում անելով «Թուրան»-ին:
Նիստի ժամանակ դատապարտյալներից Իլկին Ռուստամզադեն ելույթ ունենալիս հայտնել է, որ իրեն մեկ շաբաթ մենախցում են պահել:
«Ես նախանձում եմ մեր հայրենակիցներին, որոնք գտնվում են հայկական կողմի գերության մեջ: Նույնիսկ այնտեղ իրենց թույլատրվում է շփվել ընտանիքների հետ, իսկ ինձ դա թույլ չէին տալիս», – ասել է Ռուստամզադեն՝ նշելով, որ իրեն մենախցում են պահել, քանի որ ինքը մարդու իրավունքների հարցերով աշխատանքային խմբի հասցեին քննադատություն էր հրապարակել:
2014թ. մայիսի 6-ին «ՆԻԴԱ»-ի 8 ակտիվիստներ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, թմրանյութեր և պայթուցիկ սարքեր պահելու մեղադրանքներով 6-8 տարվա ազատազրկման են դատապարտվել: Ավելի ուշ դատապարտվել էր Իլկին Ռուստամզադեն, որը նույնպես միացել էր «ՆԻԴԱ»-ին: Այնուհետև անդամներից 3-ը դիմել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ համաներման խնդրանքով և արդյունքում ազատ արձակվել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ