Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է հանգստանալ միայն հունվարի 1-ին, 2-ին, 6-ին և 7-ին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 17,2014 15:16

«Վերջին օրերին ֆինանսատնտեսական և ապրանքային շուկայում տեղի ունեցող վայրիվերումների ֆոնին առավել անհասկանալի է դառնում կառավարության որոշումը 12 օր ոչ աշխատանքային հայտարարելու մասին»,-այսօր ՀՀ ԱԺ արտահերթ նիստում այսպիսի առաջարկ արեց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա մտահոգություն հայտնեց. «Վախենամ, որ 12 ոչ աշխատանքային օր անցկացնելուց հետո, երբ կառավարությունը, պետական հիմնարկները, Կենտրոնական բանկը ընդհանրապես փակված լինեն, տասներկու օր հետո պարզվի, որ առանց այն էլ անվերահսկելի իրավիճակը ընդհանրապես դուրս է եկել վերահսկողությունից»:

Պարոն Փաշինյանը առաջարկեց, որ կառավարությունը վերանայի իր որոշումը և ասաց. «Տրամաբանական կլինի, որ առավելագույնը հունվարի 1, 2, 6, 7-ը լինեն ոչ աշխատանքային օրեր, որ ժողովուրդը իրավիճակի մասին գոնե որոշակի օպերատիվ պաշտոնական տեղեկություն ստանալու հնարավորություն ունենա: Էլ չեմ ասում, որ ի վերջո սա հարմար առիթ կլինի, որ մեռելոցների ոչ այնքան պատշաճ քաղաքականության և պետական կարգի առումով ոչ վաղ անցյալի ավանդույթը ի վերջո կվերանայվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031