Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովհաննես Մադոյան. «ՀԿ-ները պետք է ընթացիկ վերահսկողությունը բերեն չափելի դաշտ»

Դեկտեմբեր 17,2014 15:10

«Համընդհանուր պարբերական դիտարկմանը բնորոշ է, որ բոլոր երկրներն այնտեղ հավասար են եւ չկա ինչ-որ կոմիտե, դատավորներ, որը երկրին թելադրում կամ պարտավորեցնում է, թե ինչ պետք է անել»,- այսօր՝ դեկտեմբերի 17-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության ջատագովության համակարգող Հովհաննես Մադոյանը:

Նրա կարծիքով՝ դիտարկման բացասական կողմը պարտավորությունների կատարման վերահսկողության չափանիշներն է. «Մենք Հայաստանի միջանկյալ զեկույցում բազմաթիվ օրինակներ ունենք, երբ նշված է՝ օրենքի նախագիծը պատրաստ է, բարձրաստիճան պաշտոնյաները քննադատող արտահայտություններ են կատարել լրագրողների նկատմամբ բռնությունների հետ կապված: Դրանք չափանիշներ չեն, երկրի պարտավորությունը ցույց տալու համար ամենալավ ցուցանիշները թվերն են, օրինակ՝ քանի՞ հանցագործություն է եղել, քանի՞սն է բացահայտվել, քանի՞սն է պատժվել»:

Հովհաննես Մադոյանը համարում է, որ հասարակական կազմակերպությունները որպես ոչ շահագրգիռ կողմ պետք է ընթացիկ վերահսկողությունը բերեն չափելի դաշտ, միայն չխոսեն փաստաթղթեր մշակելու եւ ընդունելու մասին:

2015 թվականի հունվարին Հայաստանը պետք է ներկայացնի իր զեկույցը եւ մինչեւ այդ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումները: Այդ հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Վերջինս իր խոսքում նշեց, որ հանդիպմանը շոշափվել են ամենատարբեր ոլորտները. «Խտրականության հարցերն էին, զանգվածային լրատվության, անկախության, խոսքի ազատության, ընտրական իրավունքները: Իմ բաժինը վերաբերվում էր խոսքի եւ մամուլի ազատությանը, վերաբերվում էր նրան, որ մենք չունենք հասարակության մեջ առկա մտքերի բազմազանության արտացոլում զանգվածային լրատվամիջոցներում, հատկապես՝ հեռարձակվող մեդիայում: Ինչպես նաեւ վերաբերում էր ներքին գրաքննության նաեւ ինքնագրաքննության խնդիրներին, զրպարտության եւ վիրավորանքի համար օրենքով նախատեսված հատուցման շատ մեծ չափերին, որոնք խոչընդոտում են խոսքի ազատությանը»:

Անդրադառնալով առաջարկություններին՝ պարոն Բարսեղյանը նշեց, որ վաղուց կա, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը փոփոխության կարիք ունի, որպեսզի այդ օրենքը կարողանա բազմակարծություն ապահովել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031