Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն պայման է դրել ոչ իշխանականների առաջ, նրանք համաձայնել են

Դեկտեմբեր 17,2014 15:05

Այսօր ոչ իշխանական ուժերի նախաձեռնությամբ կազմակերպվում է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել՝ փոխարժեքի տատանումների պատճառով երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու եւ լուծումներ գտնելու համար:

Քաղաքական մեծամասնության հետ արդեն հաջողվել է համաձայնության գալ, բայց ՀՀԿ-ի պայմանը մեկն է՝ եթե չեն ուզում շոու եւ միտինգ սարքել այդ քննարկումներից, ուզում են կառուցողական եւ բովանդակային քննարկում, ուրեմն պետք է նիստը փակ անցկացվի:

Ուշագրավ է, որ ոչ իշխանական ուժերն այս անգամ ՀՀԿ-ի հետ համաձայնել են եւ տեղի տվել: Նիստը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի ժամը 15.30-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031