Գնաճը երկրում այնքան շատ է, որ ամանորյա գնաճ այլեւս չկա: Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այս տեսակետը հայտնեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Ըստ նրա՝ եթե ներկա դրությունը լիներ ուղղակի ամանորյա գնաճ, ապա դա չէր լինի այսքան շատ եւ մասսայական:
Բաբկեն Պիպոյանը օրինակ է բերում, որ կան ապրանքներ, որոնք այլեւս թանկանալու տեղ չունեն. «Օրինակ, հնդկական ընկույզը, եթե նախորդ տարիներին թանկանում էր, ապա այս տարի այլեւս չի թանկանա, քանի որ եթե թանկանա, ապա այն գնող չի լինի: Մյուս ապրանքներն այնքան են թանկացել, որ ամանորյա գնաճին հերթ չմնաց»:
Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ երկրում միայն մի բանը չթանկացավ, սակայն հայ գյուղացին էլի տուժեց, դա էլ հենց ընդեղենն է: Նա օրինակ է բերում, որ խանութներում հայկական եւ ուկրաինական թանկ ընկույզը վաճառվում են նույն գնով եւ երկուսն էլ ներկայացվում են որպես տեղական արտադրանք:
Դրամի արժեզրկմանն անդրադառնալով՝ բանախոսը նշեց, որ Կենտրոնական բանկը կարող է կանխել տարադրամի փոխանակման կետերի, բանկերի անկախ գործունեությունը: Ամենավատ կողմը նա համարում է այն, որ համապատասխան կառույցները միայն փաստում են գնաճը. «Սակայն նրանք կառավարման համակարգեր պետք է ներդնեն գնաճը կարգավորելու համար»:
Կարդացեք նաև
Ըստ Բաբկեն Պիպոյանի կանխատեսումների՝ եթե գնաճի խնդիրը չկարգավորվի, երկրում աղքատությունը հասնելու է 50 տոկոսի։ Մարդիկ միակ ելքը տեսնում են արտագաղթի մեջ։
Մանրամասն՝ տեսանյութում
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ