Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը՝ Արամ Մանուկյանին. «Չի կարելի հայհոյանքներ տեղալ ու մտածել, որ դա կմնա անպատասխան»

Դեկտեմբեր 17,2014 14:52

Երեկվա իրադարձություններից հետո հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ն նորից ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմի: Այսօր լրագրողների հետ զրույցում այս հարցին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ նման եզրակացություն անելու համար հիմք չկա. «Բոլորի մտահոգությունն այս բռնարարքներին արձագանքելն էր, եւ վերջին պահին Դաշնակցության կողմից այդ առաջարկությունը եղավ, առաջարկեցին լուծում: Մեր համար ընդունելի չէ ամեն ինչ կամ ոչինչ մաքսիմալիստական տեսակետը: Հիմնական կռվախնձորը հանդիսացավ Լեւոն Երանոսյանի հրաժարականի պահանջը, եւ 6 կուսակցություն չկարողացան միասին հանդես գալ: Մենք իսկապես կարծում ենք, որ ընդդիմությունը կարող է պահանջել հրաժարականը, եւ մենք եւս միացել ենք այդ պահանջին, բայց նաեւ հասկանում ենք իշխանության մոտեցումը, որովհետև իրենք իրենցից պետք է հրաժարական պահանջեին, այսինքն` դա էլ բացատրում էին` ասելով, որ մեծամասնությանը չէր կարելի դնել մի իրավիճակում, որ ինքնախարազանման վիճակում հայտնվեն»:

Ըստ Արմեն Ռուստամյանի, բոլորն էլ գիտեն, որ փոխոստիկանապետին նշանակում եւ պաշտոնանկ է անում նախագահը: Եվ Ազգային ժողովն, իրավունք ունենալով պահանջել այդ հրաժարականը, չէր կարող իրականացնել, քանի որ մեծամասնությունը չէր գա, եւ քվորում չապահովելով` ոչինչ տեղի չէր ունենա»:

Երեկվանից բուռն քննարկումների է արժանանում գեներալ Սեյրան Սարոյանի ելույթը: Սեյրան Սարոյանն իր ելույթում, փաստորեն հաստատեց, որ Արամ Մանուկյանը պատժվել է՝ Սերժ Սարգսյանին հայհոյելու համար, իսկ ազատամարտիկներին ծեծել է փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը: Այս առնչությամբ Արմեն Ռուստամյանի մեկնաբանությամբ՝ «Ես այդ ելույթը չէի ունենա: Թող հասարակությունն ինքը գնահատի ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանի երեկվա ելույթը ԱԺ ամբիոնից: Ես ամեն մեկի ելույթը գնահատելու կարիք չունեմ. դա իր ոճի ելույթ է, ու եթե դա վիրավորանք ու զրպարտություն չի պարունակում, նորմալ է: Հիմա նա իր այդ կոլորիտի մարդն է: Ես այդ ելույթը չէի ունենա»:

Ինչ վերաբերում է հայհոյանքին՝ նրա խոսքերով՝ բոլորն էլ գիտեն, որ Աբովյանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Արամ Մանուկյանը հայհոյել է, ինչը անթույլատրելի է. «Մայրը հայ ժողովրդի համար ամենամեծ սրբություններից մեկն է եւ չի կարելի հայհոյել: Մենք էլ պետք է հասկանանք, որ չի կարելի հայհոյանքներ տեղալ ու մտածել, որ դա կմնա անպատասխան: Հայ ժողովրդի մենթալիտետն այդպիսին է, ռուսների մոտ դա կարող էր լինել բարեւի նման: Իսկ բանակում դա ավելի վատ արդյունք է տվել: Հիմա այդ մարդն ինչ մտածում էր, անկեղծորեն ասաց: Կան մարդիկ, որ ավելի վատ բաներ ունեին մտքում ու չասացին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031