Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Մենք դեմ ենք այն դրույթին, որը թույլ է տալիս արտադատական կարգով սեփականազրկել քաղաքացուն»

Դեկտեմբեր 17,2014 14:42

«Ոչ թե դեմ ենք համաներմանը, փոփոխություններին ԴԱՀԿ-ի հետ կապված գումարների նվազեցնելուն, որոնք կատարվել են հենց մեր առաջարկով, այլ դեմ ենք, որ մեր կարծիքով հակասահմանադրական այն դրույթը, որը թույլ է տալիս արտադատական կարգով սեփականազրկել մեր քաղաքացուն, դա պահպանվում է»,-այսօր ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու և կից օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը, որը ըստ Էդմոն Մարուքյանի և մի շարք այլ պատգամավորների` հակասահմանադրական տարրեր է պարունակում:

Այս առիթով պարոն Մարուքյանը պարզաբանեց. «Ես չգիտեմ `ով վարչական դատավորների հետ դատարանում ինչ է պայմանավորվել, բայց դատարանով անցնելու ընթացակարգը շատ կարևոր է, և Սահմանադրության սկզբունքները որևէ իրավունքի զիջելը չի կարող բխել իրավական պետության շահերից»:

Պարոն Մարուքյանի կարծիքով` դատարանին դիմելու բեռը չպետք է դրվի քաղաքացու վրա: Այնուհետև պարոն Մարուքյանը շեշտեց, թե այն բոլոր դրական փոփոխությունները, որ տեղի են ունեցել օրենքում, կատարվել են հենց իրենց հանձնաժողովի և Արդարադատության նախարարության հետ համատեղ աշխատանքի շնորհիվ:

Էդմոն Մարուքյանը եզրափակեց. «Նոր կառավարությունը նրա համար է, որ ամբողջական դրական փոփոխություններ անի , այլ ոչ թե կիսաքայլ անի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031