Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Չիլինգարյան. «Համընդհանուր պարբերական դիտարկմանը, շնորհիվ քաղաքացիական հասարակության, շատ խնդիրներ վեր են հանվում»

Դեկտեմբեր 17,2014 14:18

«Սա այնքան էլ արդյունավետ մեխանիզմ չէ մարդու իրավունքների պաշտպանության համար, բայց եթե խորանանք, որեւէ մեկն էլ այդպես կատարյալ չէ մարդու իրավունքները պաշտպանելու համար»,- այսօր՝ դեկտեմբերի 17-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկմանը, ասաց Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

Նրա խոսքերով՝ դիտարկումը խորհրդատվական գործառույթ ունի եւ որեւէ բան պետություններին չի պարտադրում. պետությունները կամավոր ստանձնում են առաջադրանքների կատարումը: Լեւոն Բարսեղյանը կարեւորում է նաեւ այն, որ դիտարկումը սահմանվում է քաղաքացիական հասարակության մասնակցությունը. «Պետությունը լսումների ընթացքում իր հաշվետվությունը ներկայացնելիս կարող է կանխամտածված շրջանցել ինչ-ինչ հարցեր կամ դրանց մակերեսայնորեն անդրադառնալ, իսկ  քաղաքացիական հասարակության այսպիսի մասնակցությունը թույլ է տալիս դրանք բացահայտել, ցույց տալ, որ պետությունը դիտավորյալ ինչ-որ մի բան սքողում է: Օրինակ՝ 2010 թվականին, շատ ծանր տարի էր, մենք ունեինք բազմաթիվ քաղաքական բանտարկյալներ, եւ մերոնք զեկույցով ջանում էին շրջանցել այդ թեմաները եւ քաղբանտարկյալներին ներկայացնել որպես քրեական հանցագործներ, ինչպես գրեթե բոլոր պետությունների քաղբանտարկյալների պարագայում է: Քաղաքացիական հասարակության նախնական, այլընտրանքային կամ ստվերային զեկույցները անդամ երկրներին իրազեկում էին այն մասին, որ այդ մարդիկ քաղաքական բանտարկյալներ են, քրեական հանցագործներ չեն, ինչպես դատախազությունն ուզում է իրենց ներկայացնել»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավական վերլուծությունների եւ նախաձեռնությունների բաժնի համակարգող Անահիտ Չիլինգարյանը նշեց, որ արդեն երկրորդ անգամ է, որ ներկայացվում է այլընտրանքային զեկույց. «Դրանք միգուցե ի գիտություն են ընդունվում ՄԱԿ-ի համապատասխան մարմինների կողմից, փաստաթղթերը պատրաստելիս եւ նաեւ դրանց հիման վրա են առաջադրվում հարցեր պետությանը, կառավարությանը դիտարկումը հանձնելիս: Շատ խնդիրներ վեր են հանվում շնորհիվ քաղաքացիական հասարակության, քանի որ պետությունը ներկայացնում է իր զեկույցը դրական կողմից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031