«Այս կարգավորումները, որ ներկայացված են նախագծում, պիտի վերանայվեն»,-այսօր ՀՀ ԱԺ-ում արտահերթ նիստի ժամանակ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նա շեշտեց, թե ԵՏՄ անդամակցությունը պետք է նպաստի նաև ՀՀ-ում տնտեսության մրցունակության բարձրացմանը, բայց եթե թողնում ենք կարգավորման նույն ռեժիմը, ստացվում է, որ մեր տնտեսությունը շարունակում է զրկվել այդ առավելությունից:
Պարոն Մինասյանը տեղեկացրեց, թե ինքը բազում ահազանգեր է ստանում տարբեր քաղաքացիներից, ովքեր դժգոհում են, թե «դեռ ԵՏՄ պայմանագիրը ուժի մեջ չմտած` օդակայաններում շարունակվում է անձնական իրերի քրքրումը և ցանկացած դրսում գնված ապրանքի վերաբերյալ երկար հարցաքննություններ են անում, թեկուզ դա լինի մեկ հատ»:
Պարոն Մինասյանը եզրահանգեց, թե «գոնե այս մակարդակում անդամակցության հարցը կդիտվի ոչ թե առավելություն, այլ խոչընդոտ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Իսկ ինչի էիր կողմ քվեարկում ԵՏՄ պայմանագրին? Ձեր քաղաքական կարճատեսության և դավաճանության ձեռքը կրակն է ընկել Հայաստանը ու մենք:
Ինչ ցանես, այն կհնձես:
Սրանք փոսի վրայից թռնում են, նոր հետո ասում. վայ էս ինչ խորը փոս է:
Էս մեկնաբանությունները հասկացա՞ր, Արծվիկ…