Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ կլիներ, որ գյուղացիների վարկերի 25 տոկոսը Կենտրոնական բանկը վճարեր»

Դեկտեմբեր 17,2014 13:48

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը այսօր «Հենարան» ակումբում կոչ արեց Կենտրոնական բանկին սառեցնել գյուղացիներին արտարժույթով տրված վարկերը, քանի որ գյուղացին արտարժույթի տատանումների պատճառով գտնվում է անելանելի վիճակում։ Պրն Բերբերյանի խոսքով՝ կան գյուղացիներ, որոնք մեկ միլիոն դրամ գումար էին կուտակել, որպեսզի դեկտեմբեր ամսին վարկը մարեին եւ նոր վարկ վերցնեին,  սակայն արտարժույթի բարձրացման պատճառով հիմա ստիպված են 25 տոկոս ավելի՝ մեկ միլիոն 250 հազար դրամ գումար մարել։

«Ւ՞նչ է  կատարվում արտարժույթի հետ, երբ Կենտրոնական բանկը կուրծք ծեծելով ասում է, որ կկարգավորի, սակայն արտարժույթը գնալով բարձրանում է։ Դիմացը գարնանացան ունենք, իսկ գյուղացիներն էլ կոպեկ-կոպեկ այդ գումարները հավաքել էին։ Ո՞վ է այդ արտարժույթը Հայաստանից արտահանում»,-հետաքրքրվում է պրն Բերբերյանը։

Անդրադառնալով գյուղմթերքի շուկայում թանկացումներին, պրն Բերբերյանը նշեց, որ նման հարված Հայաստանի տնտեսությանը երբեւիցե չի եղել. «Այսօր գյուղացին իրավունք ունի ե՛ւ կարտոֆիլի, ե՛ւ կաթնամթերքի գինը բարձրացնել, սակայն ո՞ւմ հաշվին, մեր ժողովրդի՞։ Ես գտնում եմ, սրա պատասխանը ԿԲ-ն պիտի տա»։

Պրն Բերբերյանը վստահ է, որ արտարժույթի տատանումների պատճառով կթանկանան պարարտանյութերը, թունաքիմիկատները, սերմացուները. «Այն, ինչ գյուղացին գարնանը կուտակած ուներ, այսօր 25 տոկոսով արժեզրկվել է»։ Ըստ բանախոսի՝ այս կերպ հարվածել են մի բնագավառի,  որը տնտեսության ողնաշարն է. «Շատ լավ կլիներ, որ գյուղացիների վարկերի 25 տոկոսը Կենտրոնական բանկը վճարեր»։

 

 Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031